MAN մակնիշի նոր, 12 մետրանոց ավտոբուսները կսպասարկեն Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին
Հասարակություն
30.04.2023 | 17:44«MAN» մակնիշի նոր, 12 մետրանոց ավտոբուսների հերթական խմբաքանակը կսպասարկի Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին՝ առանց ուղեգծի փոփոխության: Այս մասին տեղեկացնում է Երեանի քաղաքապետարանը:
Նոր Նորքի 9-րդ զանգվածից անցնելով Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններով` այն կհասնի Հարավարևմտյան թաղամաս:
Ավտոբուսների տեխնիկական հնարավորություններին և առավելություններին ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը։