Եկել եմ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը. Ֆրանսիայի ԱԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
Բոլորը

Եկել եմ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը. Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին. Ֆրանսիան դա միայնակ չի անում, Ֆրանսիան դա անում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողքին և, բնականաբար, կապ պահպանելով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ այս գործընթացում: Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան:

«Բոլորս գիտենք, որ խաղաղության ճանապարհը դժվար է գտնել, դժվարին է և հաճախ երկար: Բայց ես ասում եմ Երևանում, ինչպես ասել եմ Բաքվում՝ դա միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա արդար և կայուն խաղաղության հասնելու, միակ ճանապարհը, որը հնարավորություն կտա նոր հեռանկարներ ստեղծելու երկու երկրների ապագայի և երկու երկրների բանակցությունների համար: Ուստի մենք բոլորին քաջալերում ենք վճռականորեն այդ ճանապարհին կանգնել»,- ասաց Կատրին Կոլոնան:

Նա հիշեցրեց, որ Պրահայում անցյալ հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը ջանքեր գործադրեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը մի կարևոր քայլ կատարեն՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, որով նրանք փոխադարձաբար իրենց տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունն են ճանաչում․ «Կարծում ենք, որ կարևոր է ամրապնդել այս նվաճումը, շարունակել այս աշխատանքը՝ գուցե առաջնահերթ սահմանագծման աշխատանքները կատարելով, կամ այլ քայլեր, բայց անհրաժեշտ է շարունակել այս աշխատանքը և շատ կոնկրետ այդ հանձնառությունը, որը ձեր վարչապետի և Ալիևի կողմից հայտարարվեց Պրահայում»։

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծեց, որ տարածքային ամբողջականության հարգանքը նշանակում է հրաժարվել ցանկացած ուժային գործողությունից: «Ես դա ասել եմ Բաքվում, դա կրկնում եմ այստեղ: Ադրբեջանական ուժերի առաջխաղացումների հանդիման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականության չհարգանքը, հակառակ պարագայում նույնը կասեի, եթե դուք առաջխաղացումներ ունենայիք Ադրբեջանի տարածքում: Միջազգային իրավունքը պետք է հարգվի, և դա միակ ճանապարհն է, որպեսզի երկու կողմերն էլ առաջ գնան, ուստի մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից, ես դա ասել եմ նաև երեկ:

Այս առումով ցանկանում եմ ողջունել ԵՄ դիտորդական առաքելության դերը, քանի որ այն նպաստում է լարվածությունն իջեցնելուն երկու երկրների միջև: Դա դիտորդական առաքելություն է, ոչ զինված առաքելություն է, որը, կարծում եմ, արդյունավետ դեր է խաղում լարվածությունը նվազեցնելու համար՝ թույլ տալու ԵՄ անդամ պետություններին իրենց որոշումները հիմնել օբյեկտիվ հայացքի վրա, դրանից անդին վստահ եմ, որ այս առաքելությունը նպաստում է վստահության մթնոլորտ վերահաստատելուն:

Ես տեղում այսօր հանդիպեցի առաքելության անդամների հետ, ցանկանում էի նաև քաղաքական ժեստ անել դրանով, կարծում եմ, որ օգտակար է նրանց դերը»,- նշեց Կոլոնան:

Մանրամասները՝ տեսանյութում։