Կանգնած ենք լուրջ սպառնալիքների առջև. Միրզոյանը մանրամասնում է Կոլոնայի հետ հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

Պաշտոնական այցով Հայաստանում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան: Մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։

ՀՀ և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան առանձնազրույցի ժամանակ անդրադարձել են Հայաստան–Եվրոպական միություն ինտենսիվ զարգացող գործընկերության մի շարք հարցերի։ Այս մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշեց, որ խոսել են միջխորհրդարանական համագործակցության մասին թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ խորհրդարանական հարթակներում, ընդգծել նոր թափով զարգացող և ընդլայնման ներուժ ունեցող ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման կարևորությունը։

«Գորընկերոջս հետ անդրադարձել ենք նաև Հայաստան–Եվրոպական միություն ինտենսիվ զարգացող գործընկերության մի շարք հարցերի, տարածաշրջանում կայունության համտեքստում ընդգծել ենք Հայաստանում ԵՄ–ի քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեության կարևորությունը։ Բարձր եմ գնահատել Ֆրանսիայի առաջատար դերն ու հատկապես 2022 թվականին Պրահայում հանդիպումից հետո կարևոր ներդրումն այս ուղղությամբ»,– նշեց նախարարը։
Միրզոյանը նաև ընդգծեց, որ ֆրանսիացի գործընկերոջ այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ Հայաստանը կանգնած է լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առջև։

Նրա խոսքով՝ խոսել են նաև կրթական, սոցիալական և տնտեսական ոլորտներն ընդգրկող հարցերի շուրջ։ Նրանք վերահաստատել են շահագռգռվածությունն ու պատրաստակամությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարուստ օրակարգի հետագա ընդլայնման, հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակությամբ հարստացնելու ուղղություններով։

Մանրամասները՝ տեսանյութում։