«Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության միջազգային համակարգող շտաբը կտեղակայվի ՀՀ-ում

Լուրեր

08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
Բոլորը

Ապրիլի 26-ին Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ՆԳ նախարարի խորհրդական Վարդան Մովսիսյանը, ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի իրավասու մարմինների ղեկավարներ, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարությունը:

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ համակարգող խորհրդի կողմից կատարվող աշխատանքների կարևորությունը։

Քննարկվեց թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության նախապատրաստման հարցը, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայվելու է Հայաստանի Հանրապետությունում։ Քննարկվեցին նաև 2022 թ. ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում թմրամիջոցների հետ կապված իրավիճակի փոփոխության հիմնական միտումները և 2023 թ. առաջին կիսամյակում փոփոխությունների կանխատեսումները։

Մասնակիցները ներկայացրին նաև հավաքական անվտանգության տարածաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության իրավիճակային գնահատականը՝ նկատի ունենալով Աֆղանստանում տիրող լարված իրավիճակը։ Կարևորվեցին տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող թմրահանցագործությունների հակազդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների հնարավորությունները և նշված բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները։

Նիստում մասնակիցները կարևորեցին թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ջանքերի սերտ համակարգման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին ստորագրվեց արձանագրություն։