Վոլկովը հեռացավ, Բաքուն անցակետում դրոշ է դրել. Բաբայանը իրավիճակի լուծումը տեսնում է ուժով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Վոլկովը պաշտոնանկ է արվել։ Այս իրադարձությունը հետևեց Ադրբեջանի կողմից կիրակի Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրմանը։ Զորակազմի նոր հրամանատար է նշանակվել ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի նախկին խորհրդական, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։

Թեև ռուսական կողմը զորակազմի հրամանատարի փոփոխության մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, նաև չի հայտարարվել, թե ինչու է մեկուկես տարի պաշտոնավարումից հետո Վոլկովը հեռացվել, Ստեփանակերտից հաստատում են՝ գեներալ-գնդապետ Լենցովն արդեն Արցախում է։

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի արդեն երրորդ հրամանատարն է փոխվում։ Մինչ Ալեքսանդր Վոլկովի նշանակումը՝ այդ պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն այդ պաշտոնում աշխատեց մոտ մեկ տարի։

Կապ ունի՞, արդյոք, Վոլկովի պաշտոնանկությունը Լաչինի միջանցքում վերջին օրերին զարգացումների հետ․ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը համոզված է, որ այս փոփոխությունը, ընդհանուր առմամբ, Արցախում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված չէ և չի կարող խոսք լինել կոնկրետ Վոլկովի թերացման մասին։

Մինչ Ռուսաստանը «միակողմանի և չհամաձայնեցված» է որակում Լաչինում Ադրբեջանի գործողությունները՝ պնդելով, թե խաղաղապահների հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ, անցակետի մոտ արդեն ծածանվում է Ադրբեջանի դրոշը։

Սուրեն Պետրոսյանը վստահ է՝ ընթացող բանակցությունները որևէ արդյունք չեն ունենա։ Քաղաքագետը հիշեցնում է մինչ այս ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության տարբեր հատվածներում արձանագրված միջադեպերը, որոնց առնչությամբ բոլոր բանակցություններն ավարտվել են հօգուտ Ադրբեջանի։

Այն, որ բանակցություններով հարցը լուծում չի ստանա, նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հարմանատար Սամվել Բաբայանի համոզմունքն է։

Հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքն ավելի քան չորս ամիս է՝ փակ է, և ռուս խաղաղապահներն ուժի կիրառմամբ այն բացելու փորձ անգամ չեն արել, արդյո՞ք այս իրավիճակում կդիմեն այդ քայլին․ Բաբայանն ասում է՝ մինչ այս եղած բոլոր իրավիճակները Լաչինում վերջին օրերին տեղի ունեցածից տարբեր են։

Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո է, իսկ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։ Այժմ դեպի Արցախ տանող երկու հատվածներում փաստացի ադրբեջանական անցակետեր են, մեկը՝ վերջին օրերին պաշտոնապես տեղադրվածը, մյուսը՝ ամիսներ շարունակ կեղծ էկոակտիվիստների կողմից փակված հատվածում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան