Կանադան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմամբ․ Կանադայի ԱԳՆ

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Լաչինի միջանցքում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։

«Կանադան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածաշրջանի միջև միակ ցամաքային կապի՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի տեղադրմամբ։

Այս գործողությունն ակնհայտորեն խաթարում է խաղաղության գործընթացը և կայունությունը ողջ տարածաշրջանում։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը։ Այն պետք է մնա բաց և անարգել՝ թույլ տալու մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը:

Կանադան երկու կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով հետագա էսկալացիայից կամ թշնամական գործողություններից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի գետի կամուրջը։

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու քայլը:

ԱՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել  իրենց ստանձնած պարտավորությունները և վերջ դնել Արցախի էթնիկ զտման և նրա ժողովրդին ոչնչացնելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը։

Արցախի անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է ընդունել:

Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու վերաբերյալ։

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրմանը, ինչպես միշտ՝ անհասցե և Բաքվի գործողությունները չդատապարտող հայտարարությամբ։

Բաքուն արձագանքել է Լաչինում անցակետի տեղադրման վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը։