Բաքուն արձագանքել է Լաչինում անցակետի տեղադրման վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման հետ կապված Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությանը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ  Ֆրանսիայի հայտարարությունն «անհիմն է»։

«Ադրբեջանի ինքնիշխան և օրինական իրավունքն է՝ սահմանային անցակետ ստեղծել իր «ինքնիշխան տարածքում»։ Չկա որևէ հիմք՝ պնդելու, որ այդ քայլը հակասում է եռակողմ հայտարարությանը կամ այլ միջազգային փաստաթղթի ու դատարանի որոշման»,- հայտարարել է Հաջիզադեն։

Հիշեցնենք՝ Ֆրանսիան Ադրբեջանին կոչ էր արել վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

«Ֆրանսիան ափսոսում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ անցակետ տեղադրելու կապակցությամբ, որը խախտում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները և խաթարում բանակցային գործընթացը։ Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։ Ֆրանսիան նաև կոչ է անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և վերականգնել բնակչությանը գազի ու էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։

Հավելենք, որ ԱՄՆ Պետքարտուղարությանը ևս մտահոգություն էր հայտնել՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատմանն ուղղված ջանքերը:

Ուշագրավ է, որ պաշտոնական Բաքուն ձեռնպահ է մնացել Վաշինգտոնին արձագանքելուց։

Էմմա Չոբանյան