Կարևոր է օբյեկտիվ ընթացակարգ ենթադրող պրոցեսների վերաբերյալ կանխակալ դիրքորոշում չարտահայտելը. ՄԻՊ-ը՝ իրավապահների աղմկահարույց բացահայտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 14:16
 NYMEX․ Ոսկու գինն աճել է
13.06.2026 | 13:56
Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Դևիսի գավաթին ընդառաջ
13.06.2026 | 13:33
Սպասվում է քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան
13.06.2026 | 13:18
«էն փողը տվի՞ր», «Չէ, հեսա կտամ ապո, տալով ման եմ գալի»․ ՀԿԿ-ն ընտրակաշառքի մասին գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 13:14
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կոռուպցիայի դեմ պայքարը և պատասխանատվության խիստ միջոցների կիրառումն, անշուշտ, կարևոր են, սակայն պետք է պահպանվեն իրավական ընթացակարգերը: Այս մասին այսօր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման և զեկույցի վերաբերյալ լրագրողների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարեց օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Factor.am-ը օմբուդսմենին խնդրեց հեղափոխությունից հետո իրականացվող կոռուպցիոն բացահայտումների ֆոնին անդրադառնալ իրավապահների գործողություններին:

Հիշեցնենք՝ վերջին օրերին աղմկահարույց բացահայտումների հետևանքով բերման են ենթարկվել նախկին իշխանության հետ սերտ առնչություն ունեցող տարբեր պաշտոնյաներ, որոնցից ամենաաղմկահարույցը, թերևս,  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին առնչվող բացահայտումներն էին:

Գրիգորյանի կալանավորումից հետո նրա փաստաբաններն ահազանգել էին իրենց պաշտպանյալի նկատմամբ իրականացվող խոշտանգումների մասին: Մարդու իրավունքների պաշտպանը մինչդեռ նշեց Գրիգորյանի ձերբակալման հենց առաջին օրն այցելել է նրան, ապա պնդեց՝ գեներալը որևէ դժգոհություն չի հայտնել, միայն նշել է, որ իրեն որոշ դեղեր են անհրաժեշտ: Դրանք, ըստ օմբուդսմենի, Մանվել Գրիգորյանը ստացել է:

Ինչ վերաբերում է իրավապահների գործողություններին, ապա Թաթոյանն ընդգծեց՝ կոռուպցիան մարդու իրավունքներին ուղղված առաջին մարտահրավերներից  է:

Մարդու իրաավունքների պաշտպանը նաև տեղեկացրեց, որ մինչ հեղափոխությունը՝ ապրիլյան իրադարձությունների ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ մարդիկ ենթարկվել են բռնության ոստիկանության ծառայողների կողմից, այդ թվում՝ անչափահասներ:

Անդրադառնալով արդեն տարեկան զեկույցին՝ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտեց, որ դրանում առանձնահատուկ տեղ են գրավում լրագրողների գործունեությանն առնչվող խնդիրները, ապա ներկայացրեց այն ոլորտները, որոնց անդրադարձել են: Դրանք հիմնականում առնչվում էին աշխատանքային և սոցիալական իրավունքներին, գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքները Զինված ուժերում, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցին է անդրադարձ կատարվել և այլն:

Նշենք նաև, որ տարեկան զեկույցում, ինչպես Թաթոյանը տեղեկացրեց, տեղ են գտել հանրության ուշադրության կենտրոնում գտնվող մի շարք գործեր:

Մանրամասները՝ տեսանյութում: