Ռուսական կողմը փորձում է թույլ չտալ անցակետի տեղադրումը. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
Բոլորը

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները փաստացի փորձում են կանխել Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելու մասին նախաձեռնությունը վերջնական ավարտին հասցնելը: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Իրավիճակը զարգանում է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամրջի վրա: Հակարի գետը և կամուրջը գտնվում են Հայաստանի Հանրապետության Կոռնիձոր գյուղի անմիջական մատույցներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը, ըստ էության, միակողմանի «զոռբայությամբ» փակել է կամուրջը և փորձում է հսկիչ անցագրային կետ տեղակայել, տպավորությունս այն է, որ ՌԴ-ն տեղյակ չի եղել Ադրբեջանի նախաձեռնությունից: Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները փորձում են կանխել Ադրբեջանի կողմից իր նախաձեռնությունը վերջնական ավարտին հասցնելը: Դա ակնհայտ էր նաև ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունից, որը արձանագրում էր, որ ՌԴ-ի հետ դա համաձայնեցված չի եղել, և միջանցքի տրամաբանության փոփոխությունը հակասում է եռակողմ փաստաթղթի դրույթներին»,- նշեց պատգամավորը:

Աբրահամյանի խոսքով՝ անկհայտ է, որ խախտվել է նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը. «Դրանից ելնելով՝ ՌԴ-ն ամեն ձևով փորձում է տեղում կանխել այդ անցակետի ռեժիմի գործարկումը: Տեղում բանակցությունները գնում են փոքր մակարդակով, բայց հիմնականը տեղափոխված է քաղաքական մակարդակ: Թե ինչ արդյունք կլինի, այս պահին շատ դժվար է ասել»:

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ Ադրբեջանի լկտիությունը գալիս է այն հանգամանքից, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո այդ դրույթները Ադրբեջանի կողմից բազմիցս խախտվել են, եւ որևէ ձեւով պատշաճ արձագանք չեն ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։