Ումի՞ց պետք է ինքնորոշվի ԼՂ-ն․ Մանուկյանը Փաշինյանի հարցին ի պատասխան թերթերից հատվածներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.04.2026 | 22:24
Այցելել եմ երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին․ Ավանեսյան
11.04.2026 | 20:51
ԻՔՄ-ն հրապարակել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների թիվը
11.04.2026 | 20:46
Գվարդիայի հրամանատարը` վթարված ավտոբուսի և վիրավորների վիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:58
Թույլ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ ՀՀ-ն հայտնվի գեոպոլիտիկ բախման մեջ․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:46
ԱՄՆ-ը սկսել է Հորմուզի նեղուցի «մաքրումը»․ Թրամփ
11.04.2026 | 19:18
Միասին մենք այն ուժն ենք, որը փոփոխություն է բերելու. հրապարակվեց Սամվել Կարապետյանի ելույթը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:39
Հայաստանի անվտանգությունն ուժեղանալու է, հաստատվելու է ուժեղ խաղաղություն․ Արթուր Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:32
Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկա վարչապետն է․ հունիսի 7-ին պետք է արձանագրենք որպես փաստ․ Նաիրի Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:25
Ընտրությունը մեկն է՝ փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ կամ վախ հարևաններից Փաշինյանի հետ․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:06
Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր պահանջում են փոփոխություն․ պետք է կանգնեցնել Փաշինյանին․ Ալեքսան Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:42
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը. ՈՒՂԻՂ
11.04.2026 | 17:22
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին մասնակցելու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:16
Կրակոցներ են հնչել Էջմիածնում, մեկ անձ ձերբակալվել է
11.04.2026 | 16:53
Իրանը չի կարողանում գտնել իր ականները Հորմուզի նեղուցում․ ԱՄՆ
11.04.2026 | 16:39
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում նաև բուք
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը այն օրը հարցադրում արեց, թե Արցախը ումից է ինքնորոշվել և 1989թ․-ի դեկտեմբերի 1-ի որոշման հետ կապված։ Դեկտեմբերի 1-ի փաստաթուղթը Խորհրդային միության տարածքում երկու Հանրապետությունների հարաբերությունների արդյունքում է, Գերագույն խորհրդի որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղը ընդգրկվել է ՀՀ կազմում։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«1990թ․-ի ապրիլին Խորհրդային միության սահմանադրության 72-րդ հոդվածը, որը սահմանում է, որ ամեն հանրապետություն կարող է դրուս գալ Խորհրդային միությունից, Խորհրդային միության օրենք ընդունվեց այդ կարգավորումների, որի 6-րդ կետը ասում է , որ հանրապետությունը կարող է հանրաքվեով դուրս գալ, բայց երրորդ կետը, որը առաջ է բերված, ասում է, որ եթե կան ինքնավարություններ, նրանք առանձին են որոշում կայացնում, ու մնում Խորհրդային միության կազմում։ 1991թ․-ի օգոստոսի 30-ին, երբ Ադրբեջանը վերականգնեց իր անկախությունը դրա հիման վրա Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 2-ին հատուկ հռչակագրով Հանրապետություն հռչակեցին․ հղում են արել Խորհրդային միության սահմանադրության 74-րդ կետը, Խորհրդային միության օրենքը և դրանով կարգավորել են Խորհրդային միության ժամանակ Հանրապետության հռչակումը, որը արդեն դեկտեմբերի 10-ին հանրաքվեով սեփական անկախություն են հռչակել»,- նշեց պատգամավորը։

Նա նշեց, որ հայտնի լրագրող Գառնիկ Զաքարյանը օրերս հրապարակել է Նիկոլ Փաշինյանին վերաբերվող մի հոդված, որը հրապարակվել է 2009թ․ մարտին։

«Վրաստանը նախորդ տարվա ամռանը ահավոր հարված ստացավ, և սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ պետք է իշխանությունը իրեն պարտված ճանաչի հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ, որ հենց Վրաստանի գործող իշխանությունն էլ այդ պարտականության թիվ մեկ պատասխանատուն է։ Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին՝ նախորդ տարվա պատերազմի պարտությունը, ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծառանա նրա անձի, թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողությունից, համենայն դեպս նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձևավորելու հնարավորություն կստանա։ Այսքանը խնդրում եմ փոխանցել Նիկոլ Փաշինյանին»,- մեջբերեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։