Թանկացել են թունաքիմիկատներն ու պարարտանյութը․ ներկրման խնդիրներ են առաջացել․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանն ԱԺ-ում ելույթ ունենլով՝ անդրադարձավ գյուղատնտեսությանը, ոլորտում առկա հիմնախնդիրներին։

«Հատկապես հիմա, երբ մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները, այս ոլորտը պահանջում է առավելագույն ուշադրություն և հոգատարություն։

Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ թանկացել են պարարտանյութերն ու թունաքիմիկատները, դժվարացել է սերմնացուների ձեռքբերումը։

Ներկրողները բարձրաձայնում են, որ մաքսազերծման և ներկրման հետ կապված խնդիրներ են առաջացել Սննդի անվտանգության տեսչական մարմնի որոշման պատճառով, ըստ որի՝ թունաքիմիկատները պետք է ներկրել հենց արտադրող երկրում գրանցված կազմակերպությունից։

Այս ամենի արդյունքում՝ արգելվել է մի քանի բեռնատարների մուտքը Հայաստան։ Ներկրող ընկերությունները ահազանգում են, որ իրենց տեղյակ չեն պահել որոշման մասին։ Եվ հիմա, երբ ապրանքը պատվիրված է, կանգնած են փաստի առաջ։ Սա հանգեցնելու է արհեստական թանկացման, ներկրող ընկերությունների շրջանում՝ ֆինանսական խնդիրների, ընդհուպ՝ սնանկության։

Թանկացել է նաև դիզվառելիքը՝ ֆինանսական մեծ վնասներ հասցնելով գյուղացիներին և ֆերմերներին։ Այս ամենի արդյունքում, անխուսափելի է գյուղմթերքի գնի բարձրացումը»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորը հավելեց նաև, որ իրեն անչափ մտահոգում է ՀՀ տարածքում առկա հազարավոր չոռոգվող ու անջրդի հողատարածքների հարցը։ Նրա խոսքով՝ պետք է մշակվի հստակ ռազմավարություն, ձեռնարկվեն միջոցառումներ՝ առաջիկա տարիներին անջրդի հողատարածքները նվազեցնելու, ներկայումս չոռոգվող հողատարածքների լիարժեք ոռոգումն ապահովելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։