Աղջիկ երեխաներն արդեն թմրանյութերի վաճառքով են զբաղվում. Գեղամ Նազարյանը` Աննա Վարդապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Աղջիկ երեխաներն արդեն թմրանյութերի վաճառքով են զբաղվում. այս խնդրի մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը քննարկելու ժամանակ դիմելով Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազի կարծիքով՝ իրավապահ մարմինները պետք է փոխեն աշխատանքի մեթոդներն ու մարտավարությունը թմրամիջոցների տարածման դեմ պայքարում։

«Վերջերս գրություն եմ ուղարկել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Ներքին գործերի նախարարին՝ խնդրելով քրեական վարույթների շրջանակներում համակցված գործողությունների միջոցով և նոր ձևաչափով պլանավորել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քննությունը։ Թմրամիջոցների օգտագործումը մոդիֆիկացիայի է ենթարկվել։ Այսօր թմրամիջոցները ինչ-որ գունավոր դեղահաբեր են, որոնք շատ գեղեցիկ տեսք ունեն, և դա ամենասարսափելին է։ Որովհետև 90-ականներին, երբ ասում էինք թմրամոլ, ինչ-որ մութ և խավար տեսարաններ էր աչքիդ առաջ գալիս, հիմա շատ գեղեցիկ տեսարան է ի հայտ գալիս, և դա է պատճառը, որ մենք անչափահասների շրջանում ունենք լրջագույն մարտահրավեր այս առումով»,- Դատախազության 2022 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը ներկայացնելիս նշեց դատախազը։

Նա հավելեց, որ այս ուղղությամբ պետք է իրականացնել նախականխման լուրջ աշխատանք։
Նրա խոսքով՝ այս հարցում քննության ձևաչափը լրիվ այլ է։ Դատախազը նկատեց՝ եթե նախկինում հստակ գիտեին, թե ով որ թաղամասում ու ինչ եղանակով է իրացնում թմրամիջոցը, ապա հիմա դա վիրտուալ տիրույթում գտնվող չարիք է, որը բացահայտելու համար լրիվ այլ գիտելիքներ են պետք։ «Այս ամենը հիմա ուղիղ առնչվում է նաև փողերի լվացման հետ, որովհետև կրիպտոարժույթների փոխանցված և հետագայում արդեն կանխիկացված գումարներ կան։ Բացի դրանից, շրջանառվում են էլեկտրոնային դրամապանակների միջոցով, ուստի փոփոխված ձևաչափով քննությունը և նաև նախականխումը մեր առաջնահերթությունների մեջ են»․- մանրամասնեց Վարդապետյանը։

Մանրաամսները՝ տեսանյութում։