Փաշինյանն արձագանքեց Ալիևին. նոր էսկալացիայի վտանգը և իրավիճակը Տեղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.04.2026 | 17:53
Ալեքսանդր Լապշինի մուտքը Հայաստան արգելվել է
15.04.2026 | 17:49
ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացնում ընտրությունների մասնակցության հայտը. ՈՒՂԻՂ
15.04.2026 | 17:45
Մայիսի 3-5-ը ՀՀ-ում կարգելվեն անօդաչու օդանավերի թռիչքները․ խոսքը չի վերաբերում ամբողջ օդային տարածքի փակմանը
15.04.2026 | 17:38
Մոսկվան ու Բաքուն համաձայնության են եկել․ կողմերը հայտարարություն են տարածել AZAL-ի ինքնաթիռի վթարի հետ կապված
15.04.2026 | 17:30
Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը ծանրամարտի երիտասարդական ԵԱ-ում
15.04.2026 | 17:18
21 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
15.04.2026 | 17:09
Թրամփը հայտարարել է, թե իրեն «չի մտահոգում» Վիկտոր Օրբանի պարտությունը Հունգարիայի ընտրություններում
15.04.2026 | 17:00
7․4 մլն դրամ․ Գուրգեն Սիմոնյանը՝ սեփական կուսակցության գլխավոր նվիրատու
15.04.2026 | 16:52
Իսրայելը հարվածել է Լիբանանին. «Հըզբոլլահ»-ն իր հերթին հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը
15.04.2026 | 16:44
Փաշինյանը ներկա է գտնվել եզդիական համայնքի Նոր տարվան նվիրված միջոցառմանը
15.04.2026 | 16:36
Հերթական զինված հարձակումը Թուրքիայի դպրոցներից մեկում․ զոհեր և տասնյակ վիրավորներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
15.04.2026 | 16:26
Մանուկ խաղաղությունը դարձել է պատերազմի եռագլուխ կուսակցության հիմնական թիրախը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:22
Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 30 մ հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում, սա է խաղաղությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 16:14
ԱՄՆ պաշտոնյաներն այցով Բաքվում են
Բոլորը

Սյունիքի մարզի Տեղ համայնքում 5 կիլոմետրանոց հատվածը հայկական կողմը համարել է խնդրահարույց, որից 1․4 կլիոմետրն արդեն ճշգրտված է։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ մնացած 3․6 կիլոմետրը ևս կճշգրտվի։ Չնայած Փաշինյանը այսօր խոսում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքի արդյունավետությունից՝   ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է ավելի քան երկու տարի սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Արամ Մարալչյանը։ Նրա պաշտոնանկությանը նախորդել էին Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած բախումները հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, որի հետևանքով հայկական կողմը ունեցավ 4 զոհ, 6 վիրավոր։ Թեև Արամ Մարալչյանի պաշտոնանկության առնչությամբ որևէ պարզաբանում չներկայացվեց, այդուհանդերձ ,Նիկոլ Փաշինյանը Տեղ գյուղի դեպքերի հետ կապված հայտարարեց, թե տրվել են կոնկրետ հանձնարարականները, որոնք չեն կատարվել։ Թե ինչու Փաշինյանը մի կողմից բարձրաձայնում սահմանապահների արդյունավետ աշխատանքի մասին, մյուս կողմից ազատում նրանց հրամանատարին պարզ չէ։

Տեղ համայնքի դեպքերի վերաբերյալ ծառայողական քննություններ նշանակված են, այն էլ՝ մի քանի գերատեսչություններում , այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունում Factor.am-ի հարցին ի պատասխան երեկ հաստատեց իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրչյանը։ Ի դեպ իշխանական պատգամավորը նաև հայտնեց՝ ադրբեջանը դիրքեր է կառուցում Հայաստանի տարածքում։

Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական ներխուժման մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր մարտի 30-ին։ Ադրբեջանական կողմը 5 կետում, ըստ Ազգային անվտանգության ծառայության, 100-ից 300 մետր առաջ էր եկել։ Մինչ այժմ, ըստ համայնքի բնակիչների, ադրբեջանական կողմը շարունակում է մնալ այդ հատվածներում։ Այս ֆոնին երկու օր առաջ Ադրբեջանի նախագահը Հայաստանին ուղղված հերթական սպառնալիքները հնչեցրեց, անգամ պահանջեց, որ Փաշինյանը նախկինում արված «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարության փոխարեն այժմ ասի, «Ղարաբաղը Ադրբեջանն է և վերջ»։

Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքեց Ալիևի այս հայտարարությանը՝ դրանք որակելով սադրիչ։ Եվ չնայած այս ամենին՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ շեշտեց՝ հավատում է խաղաղության օրակարգին։ Խաղաղության պայմանագիր ստորագրելու հայկական կողմի հիմնական պայմանը, ըստ իշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականությունն է 29,800 քառակուսի կմ տարածքով, տևական խաղաղությամբ և անվտանգությամբ։

Խաղաղությունը ասելով չի լինում՝ Փաշինյանին հակադարձում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։  Մանուկյանը Փաշինյանի  հայտարարությունները  խնդրահարույց է համարում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, Փաշինյանի գնահատմամբ, իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների և որոգայթների միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան