Էսքան լրագրող ի՞նչ ենք անում, գնացեք նախագծող սովորեք, բարձր աշխատավարձ ստացեք․ Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.02.2026 | 14:27
«Ռեալը» մարզադաշտից վռնդել է նացիստական ողջույն ցուցադրած երկրպագուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:19
Ձեզ մոտ ամեն ինչ հանգի՞ստ է անձնագրերի հետ կապված. Մհեր Գրիգորյանը՝ Արփինե Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:15
Ինչքանո՞վ է անհրաժեշտ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին կրծքանշաններ ու մեդալներ տալ․Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:10
Ատելության խոսքի համատեքստում սեքսիզմը զգալի մաս է կազմում. Ռոբերտո Օլլա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:33
Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր
26.02.2026 | 13:22
Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն
26.02.2026 | 13:20
Ջրային կոմիտեի նախագահի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
26.02.2026 | 13:14
Կիսատ նախընտրական ժեստ է, ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող. Չալաբյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
26.02.2026 | 13:07
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 13:05
Ատելության խոսքի քրեականացման և խոսքի ազատության քրեականացման միջև սահմանը շատ նուրբ է․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան
26.02.2026 | 12:54
Թրամփը ցանկանում է՝ մեկ ամսվա ընթացքում ավարտվի պատերազմը. Axios
26.02.2026 | 12:45
Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Բոլորը

Ամեն ինչ եղել է պարզ, թափանցիկ, մրցույթով, ինչպես մյուս բոլոր ընկերությունները, այդպես էլ այդ ընկերությունն է մասնակցել և իրականացրել է աշխատանքները:. Բավական լավ ընկերություն է՝ լավ կարողություններով, լավ մասնագետներով: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանին պետությունն արդեն մեկ մլրդ դրամից ավելի ծառայություններ է պատվիրակել, որի ընկերությունը սպասարկման աշխատանքներ է իրականացնում ասֆալտապատման գործում:

Հարցին, թե արդյոք այդտեղ կոռուպցիա չկա, Սանոսյանը պատասխանեց. «Հայաստանում առաջադեմ, խոշոր նախագծող ընկերություններից մեկն է, ինչ է թե այդ ընկերությունն իրենցն է, ի՞նչ անենք, փակենք գնանք, նախագծող ընկերություններ չունենա՞նք»:

ժամանակին Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանին ասում էր՝ կողմնորոշվիր՝ պոմիդոր աճեցնող ես, թե պաշտոնյա, հիմա այս իշխանության մեջ էլ պետք է կողմնորոշվեն՝ ասֆալտ փռող են, ասֆալտի որակ վերահսկո՞ղ են, թե պաշտոնյա: Այս դիտարկմանն ի պատասխան՝ սանոսյանն արձագանքեց․«Կարծում եմ՝ ինքը դրանով չի զբաղվում, ինքը պաշտոնյա է, ընկերությունը տրված է պետական կառավարման: Դուք ուզում եք, որ օրենքով շարվենք, չէ՞: Օրենքն ասում է, որ մրցույթ ես հայտարարում, ով ամենացածր գինը կտա, նա հաղթողն է: Եթե մրցույթի արդյունքում հաղթող կա, որտե՞ղ է խնդիրը»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով այն դեպքերին, երբ մեկ ընկերություն է մասնակցում մրցույթին, Սանոսյանը նկատեց, որ դա բոլորիս «դժբախտությունն» է․ «Ցանկալի կլինի, որ մեր տարբեր ոլորտներում շատ ընկերություններ մասնակցեն, մրցակցություն լինի: Այո, լինում են դեպքեր, որ մեկ ընկերություն է մասնակցում, բայց ի՞նչ անենք, եթե չկան ընկերություններ: Հիմա ուզում ենք ջրամբար կառուցել, կառուցող չկա:

Էսքան լրագրող ի՞նչ ենք անում, գնացել նախագծող սովորեք, ջրամբարներ նախագծեք, եկեք աշխատեք նորմալ բարձր աշխատավարձով: Բոլորդ կամերաները վերցրել եք երկրով մեկ ման եք գալիս, մենք էլ մասնագետ չունենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։