Հայ դպրոցականներն առցանց հանդիպում են ունեցել չինացի տիեզերագնացների հետ

Լուրեր

14.05.2026 | 21:00
Բացահայտել ենք դեպքեր՝ հարկադրել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին, չեն ուզեցել դա անել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:55
«Նոան»` Հայաստանի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:47
Այս ընտրությունները անկախության համար են. Արամ Սարգսյանի թիմը քարոզարշավ է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Շենչժու – 15» տիեզերանավի անձնակազմի հետ հայ դպրոցականների առցանց հանդիպմանը, որը կազմակերպել էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը՝ ավիատիեզերական գիտության և տեխնիկայի գիտելիքների խորացման նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, դեսպանության այլ ներկայացուցիչներ:

Առցանց հանդիպման ընթացքում չինացի տիեզերագնացները, որոնք գտնվել են տիեզերանավում, շփվել են «Շանհայի համագործակցության կազմակերպության» երկրների, այդ թվում՝ Հայաստանի դպրոցականների հետ, պատմել տիեզերքում իրենց փորձառության մասին և պատասխանել դպրոցականների հարցերին: Միջոցառմանը երևանյան երեք դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 60 աշակերտ է մասնակցել:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ տիզերագնացների հետ առցանց հանդիպումը հայ-չինական բարեկամությունը վերահաստատող ևս մեկ առիթ է, որն իրականացվում է շարունակական համագործակցության շրջանակում:

«Միջոցառմանը մասնակցող շուրջ 60 երեխա միանալու է տիեզերական անձնակազմին, և սա նրանց համար մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև ավելի մեծ երազանքներ ունենալու հրաշալի հնարավորություն է»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ԲՏՃՄ ուղղության զարգացման՝ հանրակրթության բարեփոխումների տրամաբանությանը. «Մենք ցանկանում ենք համապատասխան պայմաններ ստեղծելով՝ մեր երեխաներին մղել դեպի գիտություն, որպեսզի նրանք զարգացնեն իրենց մտքի թռիչքը և փորձեն իրագործել այն»:

Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը 2016 թվականից Չինաստանի «Շանհայի համագործակցության կազմակերպության» հետ երկխոսության գործընթաց է սկսել և ունի գործընկեր երկրի կարգավիճակ:

«Սա լավ առիթ է՝ այդ կազմակերպությունում մեր դերը կարևորելու է,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և շարունակել,- առաջնորդվելով բուհական ինքնավարության փիլիսոփայությամբ՝ խրախուսում ենք առաջադեմ ծրագրերի ներդրումը, օրինակ, Էրազմուս+ և այլ գործիքների կիրառմամբ»:

ՀՀ-ում Չինաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի խոսքով՝ միջոցառումը լավ հնարավորություն է, որպեսզի հայ երիտասարդները ծանոթանան տիեզերագնացության ոլորտում Չինաստանի ձեռքբերումներին և նոր գիտելիքներ ստանան:

«Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկերներ են, այդ իսկ պատճառով ցանկանում ենք Հայաստանի հետ կիսվել Չինաստանի զարգացման փորձով: Կարծում եմ՝ սա կնպաստի, որ մեծանա հայ երիտասարդների հետաքրքրությունը տիեզերագնացության ոլորտում, ինչն ապագայում կնպաստի նաև երկրի զարգացմանը»:

Դեսպանն ընդգծել է՝ նմանօրինակ միջոցառումները կխթանեն նաև հայ-չինական հարաբերությունների զարգացումը. «Հայաստանն արդեն իսկ արբանյակ է արձակել տիեզերք, այդ իսկ պատճառով կարծում եմ՝ այս ոլորտում գիտելիքները Հայաստանի համար ևս շատ կարևոր են: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԿԳՄՍՆ նախարարությանը՝ մեզ աջակցելու համար: Կարծում եմ՝ երկու կողմերի շնորհիվ կկարողանանք հայ երիտասարդների շրջանում ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել դեպի Չինաստանը և չինական մշակույթը»: