Ինքնորոշման սահմանները նախկինում կային, հիմա չկան, ինչո՞ւ․ Խաչատրյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
Բոլորը

«Հայաստանը, 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները ընդունելով որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։

Պատգամավորը հարցրեց, թե ինչու Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման մասին զեկույցի մեջ ԼՂ հիմնախնդրին նվիրված բաժնում խոսք չկա ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին այն դեպքում, երբ 2021-2026 թվականների ծրագրում ինքնորոշման իրավունքը նշվել է՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմքերից մեկը։

Փաշինյանը նշեց, թե ամբողջ խնդիրն այն է, որ 2018 թվականին իր ստացած բանակցային ժառանգության մեջ ԼՂ ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կա ԼՂ ամբողջ բնակչություն հասկացությունը։

«Այս բառերը շատ կարևոր են։ Այո, ժողովուրդը Հելսինկյան ակտով, մնացած բոլոր ակտերով սահմանադիր սուբյեկտ է։ Բնակչությունը սահմանադիր սուբյեկտ չէ, այսինքն՝ ինքնիշխանության սուբյեկտ չէ։

Եվ երկրորդը՝ եթե ասում ենք ինքնորոշում, ումից և որտեղից ենք ինքնորոշվում։ Օրինակ, ինչո՞ւ չենք ասում Հայաստանը ինքնորոշվի, որովհետև Հայաստանը ինքնորոշվել է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով։ Ո՞ւմից է ինքնորոշվել՝ Խորհրդային միությունից, որովհետև եղել է Խորհրդային միության մաս»,- մանրամասնեց Փաշինյանը։

Վարչապետը պարզաբանեց, որ այս հարցի հետ կապված Հայաստանը հայեցակարգ է ունեցել 2007 թվականից առաջ։ «Կոնցեպտը եղել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղն էլ մյուսների նման ինքնորոշվում է Խորհրդային միությունից և եղել է թեզ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ 2007 թվականին ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրվել է, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտումը և ողջ գործընթացը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Ինչո՞ւ պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ, եթե մենք Լեռնային Ղարաբաղը չենք ճանաչում Ադրբեջանի մաս։ Եվ Լեռնային Ղարաբաղը մենք Մադրիդյան սկզբունքներով ճանաչել ենք Ադրբեջանի մաս։ Ես ասել եմ, որ խնդիր է, երբ մեր բանակցային բովանդակությունը և հանրային խոսույթը իրեր չեն համապատասխանում։ Մենք ճանաչել ենք, բայց չենք ասել և բոլոր պատերազմները, կռիվները դրա հետ են կապված եղել»։

Նա հավելեց, որ որպես ինքնորոշման սուբյեկտ հանդես է գալիս նա, ով ուզում է ինքնորոշվել, իսկ Լեռնային Ղարաբաղը, իսկ Լեռնային Ղարաբաղը 1998 թվականին դուրս է թողնվել բանակցային գործընթացից։ Փաշինյանի խոսքով՝ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնելուց հետո ինքնորոշման իրավունքը մնացել է պարզապես Հելսինկյան եզրափակիչ ակտում գրված՝ սառույցի նման մի բան է դարձել։

«Ես այսօր ասում եմ՝ եկեք որոշենք՝ կա՛մ առերեսվում ենք սրա հետ կամ, եթե չենք առերեսվում, եկեք արձանագրենք, թե ինչ է լինելու։ Ես հիմա տեղեկատվություն ունեմ, վերլուծություն ունեմ և ասում եմ՝ եթե մենք այս իրողության հետ չառերեսվենք, չի ստացվելու»,- ասաց Փաշինյանը։

Արթուր Խաչատրյանը հակադարձեց վարչապետին՝ նշելով, որ նրա ասածը սոփեստություն է․ «Դուք ինքնորոշումը և անկախացումը հավասարեցնում եք, մինչդեռ Հելսինկյան ակտի սահմանմամբ՝ ինքնորոշումը լրիվ այլ բան է նշանակում․ օրինակ՝ Հայաստանը կարող է ինքնորոշվել և որոշել, որ իրեն այլևս խորհրդարանական հանրապետություն պետք չէ, այլ պետք է թեոկրատիա»։ Պատգամավորի խոսքով՝ սա է Հելսինկյան ակտի ողջ տրամաբանությունը։

Նիկոլ Փաշինյանն նկատեց, որ նույն բանն ասվել է Ադրբեջանը բանակցային ողջ գործընթացում։ «Նրանք էլ էին ասում ինքնորոշումը չի նշանակում, որ պետք է անկախ պետություն լինի։ Նաև ասում էին, որ այդ ինքնորոշման սուբյեկտը միայն Լեռնային Ղարաբաղի հայերը չեն, նաև ԼՂ ադրբեջանցիներն են սուբյեկտ, ասում էին, որ ադրբեջանցիներն էլ պետք է որոշեն։ Դրա համար եմ ժողովուրդ-բնակչություն տերմինաբանության մասին խոսում։

Ես 2019 թվականին եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցողը, իմ կարծիքով, պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչը, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի քվեարկել մեր խորհրդարանական ընտրություններում, հետևաբար, ես մանդատ չունեմ։ Այս դիրքորոշումները շարունակաբար և անընդհատ արտահայտվել են»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով Կոսովոյի հարցով Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ պատգամավորի դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Արդարադատության միջազգային դատարանն այդ հարցով որոշել է, որ ինքնորոշման համար պարտադիր չէ դիմել մետրոպոլիային։ «Այդ մասին խոսեց նաև Ռուսաստանի նախագահը Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում։ Նա ասաց, որ ռեգիոնը ինքնորոշման համար պարտավոր չէ դիմել մետրոպոլիային։ Այն ժամանակ շատ մեծ քննարկում եղավ, սակայն ոչ ոք չնկատեց, որ 2007 թվականին Մադրիդյան սկզբունքներով մենք արդեն ընդունել ենք, որ մենք նրանց հետ համատեղ պետք է անենք, դա միակողմանի չի կարող լինել։ Դրա համար եմ ասում, որ մինչև 2007 թվականը մենք այլ կոնցեպտ ենք ունեցել»,- եզրափակեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։