Աշխարհի բոլոր երկրների մեջ ՀՀ-ն իր տնտեսական աճով 4-րդն է, ինչն աննախադեպ է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2024 | 11:42
Հունաստանը պատրաստվում է իր ռուսական C-300 ՀՕՊ համակարգերն ու այլ զինատեսակները Հայաստանին փոխանցել․ Enikos
26.11.2024 | 11:39
Ֆինանսների նախարարի՝ ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների թեմայով ասուլիս. ՈՒՂԻՂ
26.11.2024 | 11:33
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը
26.11.2024 | 11:23
Ավելի քան 10 «Շահեդ»-ներ են խոցվել Կիևում
26.11.2024 | 11:15
ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում շրջանառության թերհայտարարագրման դեպք
26.11.2024 | 11:04
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
26.11.2024 | 10:57
Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
26.11.2024 | 10:53
Լարսը փակ է բեռնատարների համար
26.11.2024 | 10:46
Ադրբեջանում Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել
26.11.2024 | 10:37
Հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ
26.11.2024 | 10:25
Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին  
26.11.2024 | 10:16
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում
26.11.2024 | 10:02
Դոլարն ու եվրոն արժևորվել են, ռուբլին՝ արժեզրկվել․ արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 26-ի դրությամբ
26.11.2024 | 09:46
Հրդեհ Գառնի գյուղում․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և անասնագոմը՝ մասամբ
26.11.2024 | 09:31
Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում
Բոլորը

Պատգամավորների նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացնում։ Օրակարգի առաջին հարցը կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցն է: Այն ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն իր ելույթում Փաշինյանն անդրադարձավ նաև 2022 թվականի և 2023 թվականի առաջին եռամսյակի արձանագրած տնտեսական ցուցանիշներին՝ ընդգծելով, որ Հայաստանը տնտեսական աճի մասով աշխարհի բոլոր երկրների մեջ հայտնվել է 4-րդ տեղում։

«2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, ինչը աննախադեպ է վերջին 15 տարիների համար: Սա նշանակալի աճ է, և համաձայն Արժութի միջազգային հիմնադրամի տվյալների՝ աշխարհի բոլոր երկրների մեջ Հայաստանն իր տնտեսական աճով չորրորդն է:

Ուզում եմ ընդգծել, որ 2021 թվականին մեկ շնչին ընկնող՝ 4679 ԱՄՆ դոլար ՀՆԱ-ն 2022 թվականին դարձել է 6569 ԱՄՆ դոլար: Սա էական աճ է: Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի նաև փոխարժեքը, բայց փոխարժեքը միակ գործոնը չէ: Մյուս կողմից էլ՝ փոխարժեքը, հայկական դրամի գնողունակության աճը և արժեքի աճը նույնպես էական տնտեսական գործոններ են, որի ազդեցությունների մասին խոսելու առիթ, իհարկե, կունենանք:

2022 թվականի տնտեսական հաջողությունը մեզ մղում է ավելի արագացնել այն բարեփոխումները, որ մեր օրակարգում են, որպեսզի կարողանանք սպասարկել աճի ավելի բարձր ուղեծիր և ամրապնդել այսօրվա մեր տնտեսական ձեռքբերումները, ստեղծել ամուր հիմք՝ հաջորդ տարիներին տարեկան 7 տոկոս տնտեսական աճի համար։
Պետք է ընդգծել, որ 2022 թվականի տնտեսական աճը տեղի է ունեցել մի միջավայրում, որտեղ բազմաթիվ ներդրողներ, ի հեճուկս արտաքին մարտահրավերների, նախընտրել են Հայաստանում ստեղծել կամ մեր երկիր տեղափոխել իրենց ընկերությունները: Տեղական ներդրողները, նաև օգտվելով Կառավարության աջակցության ծրագրերից, ապահովել են ներդրումների բավական բարձր մակարդակ։

2022 թվականին մեր երկրում ստեղծվել է ավելի քան 12 հազար ընկերություն և 25 հազար անհատ ձեռնարկություն, կատարված ընդհանուր ներդրումների ծավալի նախնական գնահատումը կազմում է 1 տրլն 688 մլրդ ՀՀ դրամ կամ ՀՆԱ մոտ 20 տոկոսը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը համարյա եռապատկվել է, դարձել գրեթե 1 մլրդ ԱՄՆ դոլար՝ շոշափելիորեն աճելով 2021 թվականի և նախորդ բոլոր տարիների նկատմամբ։ Այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է Հայաստանի համար։
Կարևոր է ընդգծել, որ հաշվետու տարում Հայաստան են մուտք գործել մի շարք գլոբալ ընկերություններ, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի տնտեսական կերպարի համար: Այս իմաստով էական է նաև կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը:

2022-2026 թվականների՝ կառավարության պարտքի բեռի նվազեցման ծրագրով նախատեսված էր 2022 թվականին այդ ցուցանիշը հասցնել 60,5 տոկոսի, իսկ 2026 թվականին՝ 53,8 տոկոսի, մինչդեռ 2022 թվականի արդյունքներով կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշն արդեն իսկ նվազել է 50 տոկոսից՝ կազմելով 46,7 տոկոս։ Իհարկե, այստեղ նույնպես փոխարժեքը մեծ դեր ունի, բայց նաև փոխարժեքը մեզ հնարավորություն է տալիս ավելի էֆեկտիվ կառավարել արտաքին պարտքը: և սա ստեղծում է լրացուցիչ «կայունության պաշար»՝ հնարավոր հետագա ռիսկերին դիմակայելու համար։

Պիտի հատուկ անդրադառնամ 2022 թվականի բյուջետային ցուցանիշներին: 2022 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ ՀՀ դրամ, որը 2017 թվականի նկատմամբ ավելի է 768 մլրդ ՀՀ դրամով կամ 2 մլրդ 20 մլն ԱՄՆ դոլարով կամ 66.3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 670 մլրդ ՀՀ դրամով կամ 1 մլրդ 820 մլն ԱՄՆ դոլարով կամ 53 տոկոսով: Այստեղ ե՛ւ դրամն եմ հատուկ նշում, ե՛ւ դոլարը, ե՛ւ աճի տոկոսը, որպեսզի հասկանալի լինի, որ այստեղ ոչ միայն փոխարժեքային էֆեկտներն են, այլև հենց դրամով 66.3 տոկոսով բյուջեի հարկային եկամուտներն աճել են, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ աճը 670 մլրդ ՀՀ դրամ, կամ 1 մլրդ 820 մլն ԱՄՆ դոլար, կամ 53 տոկոս:

2022 թվականին շարունակվել է գրանցված աշխատատեղերի թվի աճը: Դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 հազար աշխատատեղ: Սա նշանակում է, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 156 հազար 431 աշխատատեղ: 2022 թվականին գործազրկությունը նվազել և կազմել է 13 տոկոս՝ 2018-ի 19 տոկոսի համեմատ: 2022 թվականի երրորդ եռամսյակում, ընդ որում, գործազրկության մակարդակը կազմել է 116 տոկոս, որը վերջին 14 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է։ 2022 թվականի ընթացքում ֆիզիկական անձանց հիպոթեքային վարկի տոկոսների գծով վերադարձվել է 36.5 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ, որը 2017 թվականի ցուցանիշը գերազանցում է 34.8 մլրդ ՀՀ դրամով կամ շուրջ 1409 տոկոսով:

Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների համաձայն` 2022 թվականին մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 235 հազար 576 ՀՀ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 62 հազար 849 ՀՀ դրամով կամ 36 տոկոսով, իսկ 2021 թվականի ցուցանիշը՝ 31 հազար 528 դրամով կամ 15,5 տոկոսով: Սա կարևոր ցուցանիշ է, որն ի ցույց է դնում 2022 թվականի 8,6 տոկոս գնաճը հակակշռելու քաղաքականության արդյունավետությունը՝ հաշվի առնելով, որ 1 աշխատատեղին բաժին ընկնող միջին ամսական աշխատավարձի աճը գնաճից ավելի է շուրջ 80,2 տոկոսով:

Ես ուզում եմ մենք վերադառնանանք 2022 թվականի փետրվար և արձանագրենք, որ մեր մեծագույն մտահոգություններից մեկն այն էր, որ հիմա այնպիսի գնաճ տեղի կունենա, որը շատ լուրջ սոցիալական ցնցումներ կառաջացնի: և գնաճն, իրոք, տեղի ունեցավ, բյուջեով նախատեսված մաքսիմումից, ըստ էության, կրկնակիից ավելի գնաճ ունեցանք, բայց արդյունքում շատ ավելի մեծ աշխատավարձի աճ արձանագրեցինք: Մյուս սոցիալական ծրագրերին ես կանդրադառնամ առաջիկայում:
Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել առողջապահության ոլորտին վերաբերվող հետևյալ տվյալը. 2022 թվականին պետական պատվերի շրջանակում փոխհատուցված՝ հիվանդանոցային և դժվարամատչելի հետազոտությունների, բժշկական օգնության ու սպասարկման դեպքերի թիվը կազմել է 786 հազար 864։ 2017 թվականի համեմատ՝ սպասարկված դեպքերի թիվն աճել է 437 հազար 568 դեպքով կամ 125 տոկոսով, այսինքն՝ ավելի քան կրկնապատկվել է: Սա այն թիվն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետական բյուջեի միջոցների հաշվին տարբեր ծրագրերով օգտվել են ամենատարբեր առողջապահական ծառայություններից: և այդ թիվը նշանակում է, որ 2022 թվականին՝ 2017 թվականի համեմատ, ամեն օր Հայաստանի Հանրապետության քաղաքացին 1198 դեպքով ավելի շատ է բժշկական հետազոտության, վիրահատության կամ այլ բժշկական օգնություն ստացել պետական բյուջեի հաշվին»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։