Շատ լուրջ աշխատանք կա անելու. Սոցապ նախարարության ներկայացուցիչը «Զատիկ» կենտրոնի սաներին անդրադարձավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում խախտվում է խնամք ստացող դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման, երեխաների կրթության և ժամանցի իրավունքը։ Կենտրոնում տարածված է երեխաների շրջանում վատ սովորությունները և ինքնավնասումները: Երեխաները կենտրոնում իրենց բռնությունից պաշտպանված չեն զգում:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները 2023 թ. մարտի 29-ին չհայտարարված այց են կատարել նախարարության Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն․ եզրակացությունը մտահոգիչ է:

Դիտորդական խմբի զեկույցի հիման վրա ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով աշխատանքային խումբ է ձևավորվել: Աշխատանքային խմբի ղեկավարի, նախարարության Մոնիթորինգի և գնահատման բաժնի պետ Արթուր Եղիազարյանի խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ կան երեխաներ, որոնք ունեն անձնական ցանկություններ:

«Հիգիենայի պարագաների բացակայության հետ կապված մենք ուսումնասիրություններ ենք իրականացրել, ստուգել ենք անգամ պահեստներում դրանց առկայությունը, դուրսգրման կարգը, երեխաների շրջանում հարցումներ ենք իրականացրել և կարծես այդ առումով խնդիրներ չկա»,- ասաց Եղիազարյանը:

Դիտորդական խմբի կողմից արձանագրվել է, որ Կենտրոնում խնամք ստացող երեխաների շրջանում լայն տարածում ունեն վատ սովորությունները։

Եղիազարյանի դիտարկմամբ՝ շատ լուրջ աշխատանք կա անելու։ Նախարարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել երեխաների կյանքի որակը բարելավելու համար և համագործակցում է  ՀԿ-ների, միջազգային կառույցների հետ:

Արթուր Եղիազարյանը նշեց՝ նմանատիպ կառույցները՝ երեխաների աջակցության կենտրոնները կենդանի օրգանիզմներ են, որտեղ և՛ աշխատակիցներն են գալիս-գնում, և՛ շահառուներն են փոխվում: Խնդիրներին այս պահին լուծում տալը կարևոր է, սակայն չի բացառում դրանց կրկնությունը որոշ ժամանակ անց:  Նրա համոզմամբ ՝ կարևոր է հետևողական լինելը և ուշադրություն դարձնելը այնպիսի խնդիրներին, որոնց լուծմամբ կարելի է բացառել հետագայում դրանց առաջացումը:

Մանրամասները՝ տեսանյութում։