Կվերանայվի հիփոթեքի ծրագիրը. պետնախարար Մարտիրոսյանն այցելել է Ներդրումային հիմնադրամ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 25-ին այցելել է Արցախի Ներդրումային հիմնադրամ և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել։

Պետական նախարարը, ի պաշտոնե լինելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ողջունել է գերատեսչությանաշխատակիցներին՝ բարձր գնահատելով հիմնադրամի գործունեությունն Արցախի տնտեսության զարգացման գործում։ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ կառույցը կարևոր գործառույթ է իրականացնում ինչպես փոքր ու միջին ձեռնարկատիրությանզարգացման, այնպես էլ բնակչության բնակարանային խնդիրների լուծման հարցում: «Մեր երկրում առկա է փոքր ու միջինձեռնարկատիրությանը պետական աջակցության գործուն համակարգ, որը կոչված է նպաստելու ՓՄՁ սուբյեկտներիգործունեությանը և զարգացմանը խոչընդոտող տարբեր բնույթի խնդիրների լուծմանը: Դրա շնորհիվ տարեցտարի աճում էհանրապետության համախառն ներքին արդյունքում ոլորտի մասնակցության ցուցանիշը: Այսուհետ ևս կառավարությունըշարունակելու է փոքր ու միջին բիզնեսի համար նպաստավոր գործարար միջավայրի ստեղծման և ուղղակի աջակցությանքաղաքականությունը՝ կատարելագործելով առկա մեխանիզմները:

Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդրին, ապա պետք է վերանայել հիփոթեքային գործողծրագրերը և ավելի մատչելի պայմաններ ստեղծել մեր քաղաքացիների համար»,- ասել է Գ. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որկառավարությունը շահագրգռված է ընդլայնելու հիմնադրամի միջոցով իրականացվող աշխատանքները:

Պետնախարարը հիմնադրամի պատասխանատուներին հանձնարարել է նաև գործող բոլոր ծրագրերի վերանայման ու դրանցարդյունավետության բարձրացման նպատակով վերլուծել և առաջիկա օրերին առաջարկություններ ներկայացնել։ Նա հորդորել էմեծացնել տեղեկատվաապահովման աշխատանքները, որպեսզի իրականացվող ծրագրերի մասին հանրությունն առավելագույնստեղեկացված լինի։

Շնորհակալություն հայտնելով պետնախարարին հանդիպման համար՝ Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենԱրտակ Միրզոյանը նշել է, որ իրենք հետամուտ կլինեն հանձնարականների կատարմանը:

Այնուհետև ԱՀ էկոնոմիկայի նախարար Լևոն Գրիգորյանի և ԱՆՀ գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի ուղեկցությամբպետնախարար Մարտիրոսյանն այցելել է Արցախում բիզնես միջավայրի բարելավման համար պետական ներդրումներովստեղծված և հիմնադրամի ենթակայության տակ գտնվող «Մետաքս կոմբինատ» ՍՊ ընկերություն: Պետնախարարը շրջայց էկատարել ընկերությանը պատկանող կենտրոնի տարածքում, որն ամբողջությամբ վարձակալված է գորգագործության, թեթևարդյունաբերության, սննդի ոլորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ գործունեություն ծավալող մի շարքընկերությունների կողմից։ Ավելի քան 450 աշխատատեղ ապահովող ու դեռևս մի քանի տասնյակ աշխատատեղերի պահանջունեցող կենտրոնի ծրագիրը պետնախարարը հաջողված է համարել՝ ընդգծելով կառավարության կողմից նմանօրինակ նորբիզնես-կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը։

Պետնախարարի հաջորդ այցը եղել է հիմնադրամի ներքո գործող «Արցախֆրուտ» պահածոների գործարան: Ըստ ընկերությանտնօրենի՝ հումքի շուրջ 70 տոկոսն ձեռք է բերվում տեղական հողօգտագործողներից, իսկ արտադրության գերակշիռ մասը՝սպառում արտասահմանյան երկրներում։ Գ. Մարտիրոսյանը հետաքրքրվել է մթերման ծավալներով, արտադրականհնարավորություններով և իրացման շուկաներով: Պետնախարարը բարձր է գնահատել «Արցախֆրուտի» աշխատանքը ևխոստացել, որ կառավարությունը հետայսու ևս ուշադրության կենտրոնում կպահի ընկերության գործունեությունը։