Մեսչյանից հետո Երևանն աբսուրդ վիճակում է. չունենք ճարտարապետ, բոյկոտել է պետք

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Աբսուրդ է այն, որ Երևանը չունի գլխավոր ճարտարապետ: Կողմնակից եմ, որ մայրաքաղաքը ղեկավարվի ճարտարապետների` 5-7 հոգուց բաղկացած խմբի կողմից. ինձ համար անթույլատրելի է նաև այն, որ մեկ անհատը` գլխավոր ճարտարապետն է որոշումներ կայացնում: Իսկ այսօր Երևանն անտեր վիճակում է»,-նման տեսակետ է հայտնում «Հին Երևան» նախագծի հեղինակ և ճարտարապետ Լևոն Վարդանյանը:

Նրա համոզմամբ` Երևանի ճարտարապետությանն առնչվող ցանկացած հարց պետք է քննարկվի ճարտարապետների խորհրդի կողմից, և դրական եզրակացությունից հետո միայն կյանքի կոչվի. «Այլապես գալիս են քաղաքապետներ, որոնք, հասկանալի է, վարչական գործիչներ են, մասնագիտությամբ, օրինակ` ֆինանսիստ, և հանկարծակի սկսում են քաղաքաշինական հարցերով զբաղվել այն էլ` Երևանի պես միլիոնանոց բնակչությամբ քաղաքում: Վերջին տարիներին` Արթուր Մեսչյանից հետո, Երևանն աբսուրդ, անտեր վիճակում է, սա բողոքելու, բոյկոտելու լուրջ առիթ է»:

Ճարտարապետի խոսքով` Լոնդոնից մինչև Միլան ճարտարապետական հարցերը մասնագիտական լուրջ օղակի կողմից են որոշվում. «Քաղաքն ապրող օրգանիզմ է, այն չի կարող առանց մասնագիտական կարծիքի գոյատևել»:

Աննա Բաբաջանյան