ՀՀ Սահմանադրական դատարանը 2018 թ. հունիսի 12-ի որոշմամբ վարկային պայմանագրերին վերաբերող կարևոր դիրքորոշումներ է հայտնել

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը
2018 թ. հունիսի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց «ՎՏԲ-Հայաստան» բանկի հաճախորդ Արմինե Աթոյանի և բանկում նրա համար երաշխավորություն ներկայացրած անձանց ներկայացուցիչ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի դիմումի վերաբերյալ, որով վիճարկվում էր ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի` վարկային պայմանագրին վերաբերող 887-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: 

ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածը հակասահմանադրական չի ճանաչել, քանի որ, ըստ Դատարանի, ՀՀ օրենսդրությունը սահմանում է այլ դրույթներ, որոնք «զսպող» գործառույթ են կատարում:

Այսպես՝ ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածով սահմանվում է, որ կողմերն ազատ են չկնքելու պայմանագիր, եթե դրա պայմաններն անընդունելի են նրանց համար: Բայց և ընդգծում է, որ կողմերն ազատ են [….] որոշելու պայմանագրի՝ օրենքին չհակասող ցանկացած պայման:

Բացի դրանից՝ 887-րդ հոդվածով սահմանված ազատությունների շրջանակը սահմանափակված է նույն օրենսգրքի 438-րդ հոդվածով, ըստ որի՝ պայմանագիրը պետք է համապատասխանի օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված իմպերատիվ (պարտադիր) նորմերին, այլապես պայմանագիրն առոչինչ է:

Իսկ 372-րդ հոդվածի համաձայն՝ տուժանքի առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած դրույքի քառապատիկը՝ այսինքն՝ 48%-ը (12×4), իսկ «ՎՏԲ-Հայաստան» բանկը կիրառել է 73% տոկոսադրույք: