«Եթե միանանք, ապա միայն Մայր Հայաստանին»․ Արցախի կանանց ակցիան Շոշ-Շուշի արգելափակված ճամփաբաժանին

Լուրեր

17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
Բոլորը

Այսօր արցախցի մի խումբ կանայք խաղաղ ակցիա են իրականացրել հանուն Արցախի հայակականության պահպանման, ինչպես նաև՝ ի նշան բողոքի ադրբեջանական ագրեսիայի և Լաչինի միջանցքի գրեթե չորս ամսվա արգելափակման դեմ։ Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրից նրանք հասել են մինչև Շոշ-Շուշի ճամփաբաժան, որը արգելափակված է ադրբեջանցիների կողմից։

«Մենք ուզում ենք կանխել մեր հանդեպ բոլոր անարդարությունները և վերականգնել մեր իրավունքները։ Ուզում ենք դիմել աշխարհին կոչով, խուլ աշխարհին, որպեսզի զսպի ադրբեջանի ագրեսիան մեր հանդեպ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ակցիայի կազմակերպիչներից Անի Հովհաննիսյանը։

Ակցիայի մասնակիցները հայերենով, ռուսերենով և անգլերենով վանկարկում էին՝ «Ադրբեջանը խլել է մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը», «30 հազար երեխա անտարբերության է մատնված», «Բացե՛ք Լաչինի միջանցքը», «Արցախի հայկականությունն այլընտրանք չունի», «Եթե միանանք, ապա՝ միայն Մայր Հայաստանին»։

Ակցիայի մասնակիցների ձեռքին կային նաև պաստառներ, որոնց վրա գրված էին «Մենք չե՛նք հանձնվում», «Ապահովե՛ք մեր կյանքի իրավունքը. «Վերադարձրե՛ք ինձ իմ կրթության իրավունքը», «Կանգնեցրե՛ք չարը», «Չե՛նք հանձնվում» «Արցախի ինքնորոշումը միակ այլընտրանքն է»: