60-ից բարձր տարիքի բնակչության թիվն ավելին է, քան 5 տարեկաններինը․ Արմեն Մուրադյանը՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի մասին

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ծնելիություն և մահացություն, միգրացիոն պրոցեսներ, հիմնական ցուցանիշներ, որոնք ազդում են ժողովրդագրական տվյալների վրա։ Մասնագետներն այս և այլ խնդիրներ են քննարկել Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցած «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման ասպեկտները» թեմայով կոնֆերանսի ժամանակ։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարևոր է ապահովել վերարտադրողական առողջությանը նպաստող բարձր տեխնոլոգիաների մատչելիությունը բնակչության համար։ Նրա խոսքով՝ ժողովրդագրական ցուցանիշները կարևորագույն անվտանգության երաշխիքն են յուրաքանչյուր երկրի ժողովրդի և պետականության համար:

«Այս ամենը հասանելի է միայն զարգացած երկրներում և, իհարկե, մեզ համար նման որոշումները կարևորագույն նշանակություն ունեն։ Սակայն, միայն առողջապահական ոլորտը չէ, որ ազդում է ժողովրդագրական ցուցանիշների վրա․ սոցիալական ոլորտը և մշակութային բաղադրիչը նույնպես մեծ նշանակություն ունեն»,- ասաց Արմեն Մուրադյանը։

Արմեն Մուրադյանի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ 13 տոկոսով պակասել են ամուսնությունները, իսկ ամուսնալուծությունները՝ 40 տոկոսով ավելացել։

«Եթե նախկինում առաջին երեխայի ծննդաբերության տարիքը 22 տարեկանն էր, ապա այս պահին միջին տարիքը բարձրացել է 28։ Եթե այսպիսի տեմպերով շարունակվի, մոտակա 10, 20 տարվա կտրվածքով կարող ենք ունենալ միջին տարիքը 35։ Հայտնի է նաև, որ այդ տարիքում բնական ճանապարհով հղիանալու ցուցանիշը կազմում է 15 տոկոս»,- ասաց ԵՊԲՀ ռեկտորը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի համար խիստ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր ընտանիքում 3 և ավելի երեխա ծնվի, իսկ մտահոգիչն այն է, որ 60-ից բարձր տարիքային խմբի բնակչությունն ավելի շատ է, քան 5 տարեկանները։ Իսկ բարձր տարիքային խումբը սոցիալական և տնտեսական անվտանգության երաշխիքների ապահովման կարիք ունի։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Գրիգորի Օկոևը, խոսելով Հայաստանում արտամարմնային բեղմնավորման հիմնադրման և զարգացման մասին, նշեց, որ չնայած երկար տարիներ է՝ արտամարմնային բեղնավորման պրակտիկան կա, բայց այն պետք չէ դիտարկել որպես 100% արդյունավետությամբ գործընթաց: Արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը պայմանավորված է ինչպես մեթոդի ընտրությունից, պացիենտի տարիքից, արգանդի վիճակից, այնպես էլ անպտղության պատճառից և այլն։

«Երևանում այժմ կա 5 բուժհաստատություն, որոնք կարող եմ ասել, որ մեծ պատվով են անում այդ աշխատանքը»,- ասաց Օկոևը։

Անի Թամրազյան