Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որոշել է շրջանառությունից հանել և հետ կանչել «Դեկարիս» դեղի մի շարք սերիաներ՝ առաջին դասի թերության և արձանագրված վտանգավոր կողմնակի ազդեցության դեպքի հիմքով՝ հորդորելով քաղաքացիներին խուսափել դրանց օգտագործումից։

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱԼՖԱ–ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲ, «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ» ՍՊ, «ՍԱՆՈՒՍ» ՍՊ, «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձ ՍՊ ընկերություններին 2026 թվականի մայիսի 15-ին տրվել է շրջանառության դադարեցման և հետկանչի կարգադրագիր՝ «Դեկարիս (լևամիզոլ (լևամիզոլի հիդրոքլորիդ)), դեղահատեր, 50 մգ; (2/1×2) բլիստերում», «Դեկարիս (լևամիզոլ (լևամիզոլի հիդրոքլորիդ)), դեղահատեր, 150 մգ; (1/1×1) բլիստերում», «Դեկարիս (լևամիզոլ (լևամիզոլի հիդրոքլորիդ)), դեղահատեր, 150 մգ; (2/1×2) բլիստերում», «Դեկարիս (լևամիզոլ (լևամիզոլի հիդրոքլորիդ)), դեղահատեր, 50 մգ; (1/1×1) բլիստերում» դեղերի F16123G (պիտանիության ժամկետ՝ 06.30.2026), F16123E (պիտանիության ժամկետ՝ 06.30.2026), F16123M (պիտանիության ժամկետ՝ 06.30.2026), F2B242B (պիտանիության ժամկետ՝ 11.30.2027), F34065C (պիտանիության ժամկետ՝ 04.30.2028) F41091D (պիտանիության ժամկետ՝ 01.31.2029), F49127M (պիտանիության ժամկետ՝ 08.31.2029), F19057B (պիտանիության ժամկետ՝ 09.30.2026), F19057C (պիտանիության ժամկետ՝ 09.30.2026), F1A115G (պիտանիության ժամկետ՝ 10.31.2026), F21014D (պիտանիության ժամկետ՝ 01.31.2027), F23049B (պիտանիության ժամկետ՝ 03.31.2027), F23049G (պիտանիության ժամկետ՝ 03.31.2027), F31029A (պիտանիության ժամկետ՝ 01.31.2027), F34063B (պիտանիության ժամկետ՝ 04.30.2028), F34064A (պիտանիության ժամկետ՝ 04.30.2028), F35097A (պիտանիության ժամկետ՝ 05.31.2028), F43174B (պիտանիության ժամկետ՝ 03.31.2029), F48014K (պիտանիության ժամկետ՝ 07.31.2029) սերիաների վերաբերյալ։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի մայիսի 15-ին ստացված թիվ 01/2542-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ առկա է հետկանչի ենթակա առաջին դասի թերություն (արձանագրվել է ծայրահեղ վնասակար (հրահանգում չնկարագրված) կողմնակի ազդեցության դեպք)»,- ասվում է հաղորդագրությունում։

ԱԱՏՄ-ից նշում են, որ քանի որ առկա է հետկանչի ենթակա առաջին դասի թերություն՝ խնդրում են ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիաներով դեղերի օգտագործումից: