ՀՀ-ն սխալվեց՝ հրաժարվելով Ադրբեջանին դիմադրել, Ալիևի օրակարգերն սպասարկելով․ սա պատերազմի կարող է բերել․ Էդուարդ Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
Բոլորը

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ 4-ական անգամ միմյանց են փոխանցել խաղաղության պայմանագրի խմբագրումները՝ ջնջել-ավելացնելով գաղափարներ։ Պահպանվում են հակասություններ առանցքային հարցերի շուրջ․ Ադրբեջանը չի համաձայնվում Ստեփանակերտի հետ խոսել միջազգային մեխանիզմով, Բաքուն համաձայն չէ խաղաղության պայմանագրի երաշխավորի ինստիտուտ ստեղծել, համաձայն չէ ապաշրջափակել՝ ոչ միջանցքային տրամաբանությամբ, սահմանազատում իրենց կանոներով են պատկերացնում։ Իսկ Ալիևն ավելի բաց է խոսում՝ ՀՀ-ն պետք է ԼՂ-ն ճանաչի Ադրբեջանի մաս, սպառնալիքով պահանջում է ԼՂ-ից՝ համաձայնվել ինտեգրման ծրագրին, ուժի է դիմում։

Միջազգային հարաբերությունների մասնագետ, բրիտանական Լեսթերի համալսարանի դոկտոր և դասախոս Էդուարդ Աբրահամյանին հարց ուղղեցինք՝ այս պրոցեսը դեպի նոր պատերազմ ձգվող ժամանակաընթա՞ցք է, թե՞ տեսնում է պայմանավորվածությունների շանս։

«ՀՀ-ն ռազմավարական սխալներ է թույլ տվել, երբ հրաժարվել է դիմադրությունից։ Ադրբեջանը դիրքավորել է իրեն որպես օրակարգ թելադրող և կարգ պարտադրող երկիր, ինչը հնարավոր է դարձել ՀՀ-ի այն կեցվածքից, որ սկսվել է նոյեմբերի 9-ից հետո։ ՀՀ-ն հրաժարվել է դիմադրությունից, սխալ էր Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնելը, ինչից հետո ՀՀ սահմանների նկատմամբ սպառնալիք է ստեղծվել։ ՀՀ-ն սպասարկում է Ադրբեջանի առաջ քաշած օրակարգերը՝ խաղաղության պայմանագիր, դեմարկացիա, խաղաղության դարաշրջան։ Երեքն էլ Ալիևն է հնչեցրել, և դրանք որդեգրել է ՀՀ իշխանությունը։ Ադրբեջանի տեսակետից ռացիոնալ է այս ամենը՝ ՀՀ-ն իրեն պարտվածի պես է պահում, որդեգրել է բավարարման քաղաքականություն՝ տալիս է այն, ինչ ուզում են, և ՀՀ-ն կանխատեսելի է։ Ադրբեջանն է անկանխատեսելին, որը թելադրում է։ Գերվտանգավոր իրավիճակ է՝ Ադրբեջանին բավարարելու ՀՀ-ի քաղաքականությունը, ինչը պատերազմի կարող է բերել»,- ասաց Էդուարդ Աբրահամյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան