Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության գրասենյակը զինված հարձակման թիրախ է դարձել

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայում ընտրություններին ընդառաջ շարունակվում են հարձակումները ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակների վրա։ Մասնավորապես, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) Ստամբուլի նահանգային կառույցի նախագահ Ջանան Քաֆթանջըօղլուն հայտնել է, որ կուսակցության Ստամբուլի գրասենյակը Սարիյեր շրջանում ենթարկվել է զինված հարձակման, գրում է Duvar-ը։

Նա ասել է, որ անհայտ անձը 6-7 փամփուշտ է արձակել CHP Ստամբուլի գրասենյակի ուղղությամբ։ Դեպքի վայրում դատարկ պարկուճներ են հայտնաբերվել։

Թվիթերյան գրառմամբ Քաֆթանջօղղլուն հայտնել է, որ զինված հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 5:00-ի սահմաններում։ Շենքում հերթապահություն իրականացնող ոստիկանի, նաև մասնավոր անվտանգության ծառայության աշխատակիցների ցուցմունքների համաձայն՝ արձակվել է 6-7 փամփուշտ:

Ստամբուլի նահանգապետարանը հարձակման առնչությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ըստ տեսախցիկների ձայնագրությունների՝ մեքենայում գտնվող հարձակվողներն օդ են կրակել։

Հավելենք, որ մարտի 31-ին էլ զինված հարձակման էր ենթարվել մեկ այլ ընդդիմադիր՝ IYI կուսակցության Ստամբուլի գրասենյակը։

Էմմա Չոբանյան