Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են վերադառնալ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ազատ տարանցման համաձայնագրին
Տնտեսություն
25.06.2018 | 16:00Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են վերադառնալ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ազատ տարանցման համաձայնագրին: Այդ մասին հայտարարել է ՌԴ պետդումայի տրանսպորտի և շինարարության հարցերով հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը, հաղորդում է ria.ru-ն:
«Անցկացված հանդիպումների ընթացքում պայմանավորվել ենք վերադառնալ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործող միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագրին և լուծել ամենահիմնական խնդիրը՝ Ռուսաստանում և Ադրբեջանում տարանցումը պետք է լինի ազատ՝ առանց թույլտվության համակարգի»,- լրագրողներին ասել է Մոսկվիչևը՝ հավելելով, որ այդկերպ Իրանից Ադրբեջան և Ռուսաստան բեռների ծավալը կավելանա մի քանի անգամ: