Քրեական ենթամշակույթի գործով անցնողների կալանքի ժամկետը երկարացվեց

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է քրեական ենթամշակույթի գործով անցնողների դատավարությունը։ Այս գործով նոր դատավոր է նշանակվել, որը թվով 4-րդն է։ Գործը մակագրվել է դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։

Դատարանը քննել է 8 ամբաստանյալների խափանման միջոցի հարցը՝ երկու ամսով երկարացնելով այս գործով անցնող երկու քրեական հեղինակությունների՝ Սուրեն Ավետիսյանի(Պաշի տղա Սուրո Լեննականսկի) և Արտյոմ Ղազարյանի («Զապի եգան Արտյոմ Լեննականսկի) կալանքի ժամկետը։

Դատարանը մեկ ամսով երկարացրել է նաև Կարեն Վարոսյանի կալանավորման ժամկետը, մնացած 5 ամբաստանյալների խափանման միջոցը թողել է անփոփոխ։

Նշենք, որ ամբաստանյալներից երեքը՝ գործարար Ռաֆիկ Իգիթյանն ու նրա որդին՝ Աշոտ Իգիթյանը, ինչպես նաև Վահան Տեր-Պողոսյանն ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ երկուսի՝ Էդմոն Գրիգորյանի և Ցոլակ Գևորգյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, ինչպես նաև 30 և 35 միլիոն դրամ գրավ։ Տնային կալանքը նոր խափանման միջոց է, որը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում առաջին անգամ կիրառվել է այս երկու ամբաստանյալների դեպքում։

Դատարանը բավարարել է նաև այս գործով անցնող գլխավոր ամբաստանյալի՝ Սուրեն Ավետիսյանի փաստաբանների՝ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու միջնորդությունը։ Սուրեն Ավետիսյանը մի շարք հիվանդություններ ունի․ առողջական վիճակը գնալով վատանում է։

«Օրենքով գող»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սուրեն Պավլուշի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու համար, իսկ մյուսներին անդամակցելու, նրա հանձնարարությունները կատարելու համար։

Ըստ մեղադրանքի՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականունով հայտնի անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Էդմոնդ Գրիգորյանի, Աշոտ Իգիթյանի, Ռաֆիկ Իգիթյանի, Արմեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողի», Կարեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով»։

Արմիկ Մովսիսյան