Դատարանը հրապարակել է Հնդկաստանի սահմանախախտ քաղաքացու դատավճիռը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ, արագացված վարույթով դատական ակտ է կայացրել հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող Հնդկաստանի քաղաքացի Նարեշ Ջայի Կումարիի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթով։ Վերջինս ընդունել է իր մեղքը։

Դատարանը որոշել է որպես պատիժ նշանակել նվազագույն աշխատավարձի տասներեքապատիկը, որը կազմում է 884 000 դրամ։ ՀՀ օրենսգրքի հոդված 469-ը՝ «Պետական սահմանն ապօրինի հատելը», որի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ Հնդկաստանի քաղաքացի Նարեշ Ջայի Կումարիի նկատմամբ, սահմանում է հետևյալ պատիժը․ «Առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: Նարեշ Կումարի կալանքի ժամկետը կլրանա ապրիլի 8-ին։

Հիշեցնենք՝ Հնդկաստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «2022թ. Հոկտեմբերի 8-ին Վրաստանի Նինոծմինդայի տարածաշրջանի Սամեբա գյուղի տարածքից ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության միայնակ, հետիոտն հատել է վրաց-հայկական պետական սահմանը, մուտք գործել ՀՀ, և Շիրակի մարզում տեղակայված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալի ծառայողների կողմից բռնվել է հայ-վրացական պետական սահմանագծից 250 մետր հեռավորության վրա»:

Արմիկ Մովսիսյան