Ծանրորդ Գագիկ Մկրտչյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին վերջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 102+ կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Մկրտչյանը պոկեց 139 կգ և դարձավ փոքր արծաթե մեդալակիր, հրելով 174 կգ՝ նա ևս մեկ արծաթե մեդալ նվաճեց: Երկամարտի 313 կգ արդյունքով նա ԱԱ-ի փոխչեմպիոն է: Առաջինը Վրաստանի ներկայացուցիչն է:

Մինչ այս աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց պայքարում 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը երկամարտի 237 կգ արդյունքով 7-րդն էր, 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանն առաջին էր երկամարտի 275 կգ-ով: 73 կգ Նարեկ Մկրտչյանն աշխարհի երիտասարդների առաջնության հրում վարժության փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 81 կգ քաշում Հովհաննես Ղահրամանյանը միայն 4-րդն էր (երկամարտ` 308 կգ): 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 306 կգ արդյունքով դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: Կանանց պայքարում 71 կգ քաշում Ալինա Սուքիասյանը գրավել էր 8-րդ տեղը, իսկ Աննա Ամրոյանը նվաճել է բրոնզե մեդալ: 96 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: Նույն գույնի մեդալ էր նվաճել նաև 98 կգ քաշային Էմմա Պողոսյանը: