Հաագայի դատարանն ԱՄՆ-ի կողմից Իրանի ակտիվների մի մասի սառեցումն անօրինական է ճանաչել ու փոխհատուցում պահանջել

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն անօրինական է ճանաչել ԱՄՆ-ի կողմից Իրանի ակտիվների մի մասի սառեցումը և պահանջել փոխհատուցում վճարել Թեհրանին։ Որոշումն ընդունվել է «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով՝ կապված «իրանական ակտիվների» հետ։

Իրանի հայցը բավարարվել է միայն մասամբ. դատարանի որոշումը չի վերաբերում Markazi Bank-ի սառեցված միջոցներին։

2016 թվականի հունիսի 14-ին Իրանը հայց էր ներկայացրել ԱՄՆ-ի դեմ՝ կապված Վաշինգտոնի կողմից ձեռնարկված միջոցների հետ, որոնք «խաթարում են իրանական իշխանությունների և ընկերությունների կարողությունը՝ իրականացնելու իրենց սեփականությունն արտասահմանում վերահսկելու իրավունքը»: Իրանը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր գործողություններով խախտել է 1955 թվականի օգոստոսի 15-ին ստորագրված Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների պայմանագրով նախատեսված որոշակի պարտավորություններ։

Արդարադատության միջազգային դատարանի դատավորները վճիռը կայացրել են՝ համաձայնելով Իրանի այն փաստարկների հետ, որ ԱՄՆ-ը խախտել է երկու պետությունների միջև Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների պայմանագրի մի շարք կետերով նախատեսված իր պարտավորությունները, որոնք ստորագրվել է Թեհրանում 1955 թվականի օգոստոսի 15-ին և ուժի մեջ է մտել 1957 թվականի հունիսի 16-ին։

Տաթև Ֆռանգյան