ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման
Քաղաքականություն
31.03.2023 | 13:14ՀԱՊԿ-ը մշտական պատրաստ վիճակում է՝ առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանի հավաքական անվտանգությանը, ապա կազմակերպությունը գտնվում է մշտական պատրաստ վիճակում՝ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից և այլ օգնություն ցուցաբերելու նպատակով»,- ասել է Շուվալովը։
Նա նշել է, որ օգնության միջոցառումներն արդեն ներառված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում։
Էմմա Չոբանյան