ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Աշոտ Մկրտիչևի նկատմամբ՝ ՌԴ-ին հյուսիսկորեական զենք վաճառելու փորձի համար

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում Սլովակիայի քաղաքացու նկատմամբ՝ Ռուսաստանին երկու տասնյակից ավելի հյուսիսկորեական զենք և զինամթերք վաճառելու փորձ կազմակերպելու համար, գրում է VOA-ն:

«Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը կորցրել է ավելի քան 9,000 միավոր ծանր ռազմական տեխնիկա, և բազմակողմ պատժամիջոցների ու ներմուծման վերահսկման շնորհիվ Պուտինը հուսահատորեն փորձում է դրանք փոխարինել»,- ասված է ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենի հայտարարության մեջ։

Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ պատժամիջոցներ է սահմանել Սլովակիայի քաղաքացի Աշոտ Մկրտիչևի նկատմամբ՝ «ուղիղ կամ անուղակի կերպով Հյուսիսային Կորեա կամ Հյուսիսային Կորեայից զենք կամ դրա հետ կապված նյութական միջոցներ ներմուծելու, արտահանելու կամ վերաարտահանելու փորձի համար»։

Տեղեկացվում է, որ 2022 թվականի վերջից մինչ 2023 թվականի սկիզբը Մկրտիչևը համագործակցել է ԿԺԴՀ պաշտոնատար անձանց հետ, որպեսզի ՌԴ-ի համար ստանա ավելի քան երկու տասնյակ տեսակի զենք ու սպառազինություն կոմերցիոն ինքնաթիռների, հումքի, ապրանքների և այլ նյութերի ուղարկման դիմաց, նշվում է հաղորդագրության մեջ։

«Զենքի վաճառքի գործարքների նման սխեմաները, որոնք նա փորձում է իրականացնել, ցույց են տալիս, որ Պուտինը դիմում է ծայրահեղ միջոցների, ինչպես, օրինակ, Իրանից և ԿԺԴՀ-ից մատակարարումները»,- հավելել է Յելլենը։

Տաթև Ֆռանգյան