Հունաստանի հետ դրական մթնոլորտի պահպանումը ձեռնտու է երկու կողմերին․ Թուրքիայի Անվտանգության խորհուրդ

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքներով տարածվել է հայտարարություն, գրում է Անադոլու գործակալությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱԱԽ նիստում քննարկվել են բնական աղետների բոլոր տեսակի բացասական հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները, քաղաքացիների և երկրի ուժային կառույցների խաղաղության և բարեկեցության ապահովման հարցեր։ Խորհրդակցությանը գնահատական է տրվել երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակին։

Փաստաթղթի համաձայն՝ ԱԱԽ-ն տեղեկացվել է Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից երկրի անվտանգությանը սպառնացող բոլոր տեսակի սպառնալիքների դեմ իրականացվող վճռական և հաջող գործողությունների մասին, մասնավորապես, «PKK/KCK-PYD/YPG, FETÖ և ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք իրականացվել են ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»։

Բացի այդ, Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի բացասական հետևանքները, որը շարունակվում է ավելի քան մեկ տարի և բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի այլ երկրների կայունության և Սև ծովի անվտանգության վրա։ Նշվել է, որ կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային կայունության պահպանման և հումանիտար ճգնաժամերի հետևանքների վերացման ուղղությամբ ջանքերը կշարունակվեն։

Թուրքիայի ԱԱԽ-ն նաև նշում է, որ Հունաստանի հետ հարաբերություններում վերջին շրջանում տիրող դրական մթնոլորտի պահպանումը  ձեռնտու կլինի երկու կողմերին և ողջ տարածաշրջանին։

«Թուրքիան ուշադրությամբ հետևում է իրավիճակի զարգացմանը Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրական ծովի ջրերում»,-ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան