Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման բանակցություններին

Լուրեր

06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
Բոլորը

ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժությունների նախապատրաստման վերաբերյալ առաջին շտաբային բանակցությունները, որոնց մասնակցել է նաև ՀՀ-ն, հայտնում է շտաբի մամուլի ծառայությունը։

Տեղեկացվում է, որ մարտի 28-30-ը տեղի են ունեցել շտաբային բանակցություններ։ Դրանց մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ։

«2023 թվականին ՀԱՊԿ զորքերի (կոլեկտիվ ուժերի) հետ զորավարժությունների համալիրում կանցկացվի «Մարտական եղբայրություն» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների տեսքով, որը կազմակերպության շրջանակում համատեղ պատրաստության բարձրագույն ձևն է։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու տարբեր շրջաններում կներգրավվեն հավաքական անվտանգության համակարգի բոլոր տարրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տաթև Ֆռանգյան