ՀՀ-ն կատարեց Արցախի մասով ևս մեկ պարտավորություն. Բաքուն շարունակում է սպառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Հայաստանից դեպի Արցախ ավտոճանապարհի երթուղին փոփոխության է ենթարկվել։ Դեպի Ստեփանակերտ ճանապարհը 2022 թվականի օգոստոսից անցնում էր Կոռնիձորի կամրջով, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մտնելով Ադրբեջանի, ապա նորից՝ Հայաստանի Հանրապետության տարածք:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձավ նաև Բաքվից հնչող այն հայտարարություններին, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված՝ ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ, հիմնական ու օժանդակ ճանապարհներ և Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև ընկած տարածքը։ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել միայն ճանապարհի երթուղու փոփոխություն։ Այդուհանդերձ, այս փոփոխությունից հետո ՊՆ զորքերը դուրս են բերվել այդ տարածքից։

Արցախի տեղեկատվական շտաբն իր հերթին հայտնում է, որ գիշերն ադրբեջանական զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում։ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքով՝ այս փոփոխությունները նախատեսված էին 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ։

Չնայած Նիկոլ Փաշինյանն այսօր ևս վերահաստատեց երկարաժամկետ խաղաղություն հաստատելու իր պատրաստակամությունը, սակայն Ադրբեջանը դրան պատասխանում է նոր սադրանքներով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նախորդ շաբաթվանից ադրբեջանական կողմն իրավիճակը լարված է պահում Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում։ Հակառակորդի ուժերը մոտեցել են միակ գրունտային ճանապարհին, բացի այս՝ արդեն երեք ամսից ավելի փակ է Արցախը Հայաստանին կապող միակ կենսական նշանակության ճանապարհը։ Դավիթ Բաբայանի խոսքով՝ որևէ դրական փոփոխություն չկա։

Նշենք, որ Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի ապահովումը ռուս խաղաղապահների իրավասության ներքո է։ Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ Բաքուն իր պատերազմական հանցագործություններն իրականացնում է Մոսկվայի լուռ համաձայնությամբ։ Քաղաքագետը նկատում է՝ չնայած պաշտոնական Երևանը հակամարտությունը փորձում է լուծել խաղաղության տրամաբանությամբ, սակայն Բաքուն միտված է ագրեսիվ քաղաքականության։ Նրա խոսքով՝ խաղաղության մասին խոսելուն զուգահեռ՝ իշխանությունները պետք է նաև հստակ գործողություններ իրականացնեն։

Ըստ Գուրգեն Սիմոնյանի՝ իրավիճակն այնքան անկայուն է, որ ցանկացած պահի կարող են ռազմական գործողություններ սկսվել։ Միաժամանակ, Ստեփանակերտից հայտնում են, որ ադրբեջանական զինուժը մարտի 30-ին թիրախավորել է Բերդաշեն և Թաղավարդ համայնքի բնակիչներին․ թշնամին անկանոն կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան