Ուկրաինայում պատերազմի պատճառով համաշխարհային ՀՆԱ-ի աճը կլինի 3%-ից պակաս. ԱՄՀ

Լուրեր

26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:33
Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր
26.02.2026 | 13:22
Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն
26.02.2026 | 13:20
Ջրային կոմիտեի նախագահի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
26.02.2026 | 13:14
Կիսատ նախընտրական ժեստ է, ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող. Չալաբյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
26.02.2026 | 13:07
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 13:05
Ատելության խոսքի քրեականացման և խոսքի ազատության քրեականացման միջև սահմանը շատ նուրբ է․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան
26.02.2026 | 12:54
Թրամփը ցանկանում է՝ մեկ ամսվա ընթացքում ավարտվի պատերազմը. Axios
26.02.2026 | 12:45
Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
26.02.2026 | 12:34
Ընտանիքի անդամների միջև փոխանցվող մինչև 1 մլն դրամը չի հայտարարագրվի. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:21
ՌԴ-ն Ուկրաինայի մի քանի շրջանների զանգվածային հարված է հասցրել
26.02.2026 | 12:12
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին» դառնալ առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 12:00
Փաշինյանը՝ ռուսական բազայի մասին // Ալիևը մայիսին Երևան չի ժամանի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի, ինչպես նաև աշխարհի պետությունների կողմից դրամավարկային քաղաքականության խստացման հետևանքը կլինի 2023 թվականին համաշխարհային տնտեսական աճի կրճատումը 3 տոկոսից էլ պակաս։ Նման կանխատեսում է արել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիևան Բոաոյի ասիական ֆորումի ժամանակ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայոթւյունը։

«Համաշխարհային տնտեսությունն արդեն բավականին երկար ժամանակ անհանգիստ միջավայրում է՝ ցնցումը ցնցումի հետևից ապրելով։ Մենք ակնկալում ենք, որ 2023 թվականը կլինի ևս մեկ դժվար տարի»,- ասել է նա:

«Ցածր տոկոսադրույքների երկար ժամանակաշրջանից արագ անցումը գնաճի դեմ պայքարի համար անհրաժեշտ շատ ավելի բարձր տոկոսադրույքներին՝ անխուսափելիորեն տուրբուլենտություն է ստեղծել որոշ զարգացած տնտեսությունների բանկային հատվածում և է՛լ ավելի դժվարացրել քաղաքական որոշումները»,- շարունակել է ԱՄՀ ղեկավարը:

Նրա կարծիքով՝ համաշխարհային տնտեսությանը սպասվող դժվարություններին դիմակայելու միակ ճանապարհը համագործակցությունն ու համերաշխությունն է։

Տաթև Ֆռանգյան