Վաղը 4-ից հետո ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում․ Գագիկ Սուրենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետությունում այս տարի 2018 թվականից հետո ամենատաք մարտ ամիսն է եղել: Այսօր  հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հավելելով, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել 4-5 աստիճանով: Տեղումների քանակը նշված ամսին նորմային մոտ է եղել:

«Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ մարտին Արարատյան դաշտում արձանագրվել է ծիրանենու՝ 18-20 օր շուտ ծաղկում: Այժմ մեր երկրին սկանդինավյան շրջաններից մոտենում են արտիկական ցուրտ օդային հոսանքներ: Դրան առաջինն արձագանքել են հանրապետության հյուսիսային մարզերը՝ Շիրակի, Լոռու, Տավուշի լեռնային գոտիները: Նախորդ օրերի համեմատ առկա է ջերմաստիճանի նվազում 10-12 աստիճանով»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Այս պահին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային առանձին շրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով: Մարտի 31-ին այդ ցիկլոնի ուժը կտրուկ մեծանում է: Ամենամեծ ուժգնությունը դիտվելու է մարտի 31-ի երեկոյան ժամերին,  4-ից հետո սպասվում են տեղումներ հանրապետության ամբողջ տարածքում՝ լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, միայն հանրապետության ցածրադիր հատվածներում՝ թաց ձյան ու ձնախառն անձրևի տեսքով:  Օդի ջերմաստիճանը մարտի 30-ին կիջնի 5-6 աստիճանով, ևս 6-8 աստիճանով նվազում կլինի մարտի 31-ին: Արդեն ապրիլի 1-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով:

Արդյունքում ամենացածր օդի ջերմաստիճանը կգրանցվի նախալեռնային գոտիներում, որտեղ նույնպես առկա է պտղատու այգիների ծաղկում:  Նշված հատվածներում օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև -4 : Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս ապրիլի 2-ի գիշերրը: Լուսադեմին օդի ջերմաստիճանը սպասվում է 0…-2-ի սահմաններում:

«Նման դեպքերում մեզ մոտ բերքը պաշտպանելու գործում ընդունված է ծխարահումը, սակայն նշեմ, որ այդ ժամանակահատվածում նախալեռնային գոտիներում սպասվում են նաև տեղումներ: Արարատյան դաշտում, ճիշտ է, տեղումներ չկան, սակայն ջերմաստիճանի անկումը մի քանի ժամ է տևելու: Այս պահին չեմ կարող գնահատել, թե օդի ջերմաստիճանի անկումը ինչ վնաս կհասցնի գյուղատնտեսությանը»,- նշեց Սուրենյանը:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը նաև ընդգծեց, որ ապրիլի 2-ից սկսած՝ այդ սառն օդային հոսանքները նահանջում են՝ իրենց տեղը զիջելով Մերձավոր Արևելքից ներթափանցող տաք օդային հոսաքներին: Օդի ջերմաստիճանը  որքան իջել էր, նույնքան էլ կբարձրանա: Ապրիլի 4-ին ցերեկային ժամերին հանրապետությունում կարձանագրվի 20-22 աստիճան տաքություն:

Մանրամասները՝ տեսանյութում։