ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կրկին կոչ է անում ազատ արձակել քաղբանտարկյալներին

Լուրեր

06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
Բոլորը

ԱՄՆ-ն  կրկին կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, այդ թվում ՝ փաստաբան, իրավապաշտպան Էլչին Մամեդին։ Այս մասին ադրբեջանական Թուրան գործակալության վաշինգտոնյան թղթակցին ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Էլչին Մամեդին և այլ ադրբեջանցիներին, որոնք  ազատությունից զրկված են առանց հիմնավոր պատճառների, և կոչ ենք անում Ադրբեջանին հարգել խոսքի, միավորումների և հավաքների ազատությունը», – ասել է աղբյուրը։

Մարտի 30-ին լրանում է երեք տարին այն օրվանից, երբ Մամեդին ոստիկանությունը ձերբակալել է Սումգայիթ քաղաքի իր տանը՝ համացանցում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը քննադատող զեկույցի հրապարակումից հետո:

Նրա գործը, մի քանի այլ դեպքերի հետ միասին, հիշատակվել է Պետդեպարտամենտի կողմից՝ որպես «Առանց արդարության» նախաձեռնության մի մաս: Բայդենի վարչակազմը  հունվարին հայտարարել է, որ հանդես է գալու ամբողջ աշխարհում ոչ արդարացի կալանավորվածների ազատ արձակման օգտին։ Նրանց թվում է նաև ռուս հայտնի քաղաքական գործիչ և լրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան, որը կալանքի տակ է անցած տարվա ապրիլից։

Հավելենք, որ վերջին շրջանում ԱՄՆ պետքատուղարությունը, ամերիկացի առանձին կոնգրեսականներ, ինչպես նաև Բաքվում Միացյալ նահանգների դեսպանատունը հաճախ են դիմում Ադրբեջանի իշխանություններին՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով։

Էմմա Չոբանյան