Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում տնտեսական աճի միտումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ:

ՀՀ կառավարությամբ փոխանցմամբ՝ թեմայի առնչությամբ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Նախորդ օրը Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում: Մենք խնդիր ենք առաջադրել նաև 2023թ. ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: Առաջարկում եմ քննարկել տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ կապված որոշ նրբություններ և ի մի բերել մեր առաջիկա անելիքները՝ տնտեսական ակտիվության վերաբերյալ մեր նպատակադրումները երաշխավորելու իմաստով»:

Պատասխանատուներն անդրադարձել են 2023թ. հունվար-փետրվարի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին: Ըստ այդմ՝ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.9 տոկոս աճ: Շինարարության ծավալն աճել է 13.2, ծառայություններինը՝ 23.5, ներքին առևտրաշրջանառությանը՝ 18, արտաքինը՝ 77.7 տոկոսով: Նվազել է սպառողական գնաճի ցուցանիշը՝ կազմելով 8.1 տոկոս: Նշվել է, որ շարունակվում է կապիտալի և աշխատուժի ներհոսքը դեպի Հայաստան:

Քննարկվել են տնտեսության ոլորտում արձանագրվող առաջանցիկ աճի դինամիկայի պահպանման ուղղությամբ անելիքները: Անդրադարձ է եղել արդյունաբերության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և մյուս բնագավառներում ներդրումային նախագծերի ու զարգացման ծրագրերին, բարեփոխումների օրակարգին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, միջազգային տնտեսական միտումներին և այլն:

Ամփոփելով՝ երկրի վարչապետը կարևորել է տնտեսական շարունակական աճի ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը և հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել Կառավարության նպատակադրումների կյանքի կոչումը: