Կրեմլը հայտարարել է, որ պատերազմը երկար է լինելու և առաջարկել «համախմբվել Պուտինի շուրջ»

Լուրեր

17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «պատերազմը լայն համատեքստում» երկար կտևի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Եթե նկատի ունեք, ասենք, պատերազմը լայն համատեքստում, այն է՝ թշնամի, ոչ բարեկամ պետությունների հետ հակամարտությունը, հիբրիդային պատերազմը, որը սանձազերծվել է նրանց կողմից մեր երկրի հանդեպ, ապա այն երկար կտևի։ Եվ այստեղ մեզ հաստատակամություն, ինքնավստահություն, նպատակաուղղվածություն ու նախագահի շուրջ համախմբում է պետք»,- հայտարարել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ՌԴ նպատակները չեն կարող իրականացվել քաղաքական-դիվանագիտական ուղիով, այլ միայն ռազմական ճանապարհով։

Նախօրեին բրիտանական Guardian-ը գրել էր, որ Պեսկովը ընթրիքի ժամանակ, որին մասնակցել են ռուսական մշակութային և քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, զգուշացրել է, որ ընթացիկ իրադարձությունները դեռ երկար կշարունակվեն, և որ դժվար ժամանակներին պետք է նախապատրաստվել։