Ռուսաստանը կարող է չեղարկել Հայաստանի հետ միջազգային ռոումինգը

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ռուսաստանը մտադիր է 2025 թվականին չեղարկել ԵՏՄ անդամ երկրների հետ միջազգային մուտքային ռոումինգը, գրում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հայցի հավելվածը, որն ուղարկվել է ԵՏՄ խոշոր բջջային օպերատորներին և ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությանը։

Ներկայում ԵՏՄ-ում միջազգային ռոումինգը չեղարկվել է Ռուսաստանի և Բելառուսի միջև, դրա շուրջ աշխատանքներ են տարվել 2017-2022 թվականներին։ Այժմ խոսքը միջազգային մուտքային ռոումինգի վերացման մասին է դաշնակից այլ պետությունների՝ Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի հետ։

Աղբյուրի ներկայացրած ճանապարհային քարտեզի համաձայն՝ կապի օպերատորները նախ պետք է վերլուծեն և սկսեն աշխատել իրենց ցանցերում խարդախությունները կանխելու ուղղությամբ։

Մինչև 2024 թվականի վերջը պետք է մշակվեն «անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների օգտագործման կանոնները», իսկ 2025 թվականի սկզբին անհրաժեշտ է նվազեցնել միջազգային փոխկապակցման դրույքաչափերը։ Պարբերականը չի հստակեցնում, թե որքանով են իջեցվելու դրույքաչափերը։

«ՄՏՍ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հրատարակությանը հայտնել է, որ իրենք պատրաստ են դիտարկել ԵՏՄ տարածքում բաժանորդների համար հարմարավետ սակագներ սահմանելու հնարավորությունը։ Միաժամանակ, ընկերությունը չի բացառում բջջային կապի բոլոր օպերատորների եկամուտների հնարավոր կորուստը, եթե միջազգային ռոումինգը չեղարկվի։

Տաթև Ֆռանգյան