Թուրքիայում նախագահական ընտրություններին կմասնակցի 4 թեկնածու․ ովքեր են Էրդողանի մրցակիցները

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Թուրքիայում մայիսի 14-ին նախանշված նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել չորս թեկնածուներ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Գերագույն ընտրական  խորհուրդը (YSK), գրում են տեղական լրատվամիջոցները։

Չորս թեկնածուներն են՝ իշխող «Ժողովրդական դաշինքի» թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր «Ազգային դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և ծայրահեղ աջ «ATA» դաշինքի թեկնածու Սինան Օղանը։

Ինջեն և Օղանը ստիպված են եղել հավաքել առնվազն 100,000 ստորագրություն իրենց կողմնակիցներից, քանի որ նրանք չեն առաջադրվել  քաղաքական կուսակցության կողմից, որը վերջին ընտրություններում հավաքել է համազգային ձայների առնվազն 5 տոկոսը։

Միայն Ինջեն և Օղանն են կարողացել 100,000-ական ստորագրություն հավաքել, իսկ մյուս հավանական թեկնածուները, ինչպիսիք են «Հայրենիք» կուսակցությունից Դողու Փերինչեքը և հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալի որդին՝ Ահմեդ Օզալը, ձախողվել են։

Ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Հավելենք, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը խորհրդարանում մեծությամբ երրորդ խմբակցությունն ոյնի, հրաժարվել է  թեկնածու առաջադրել և, հավանաբար, կաջակցի Քեմալ Քըլըչդարօղլուին։

Էմմա Չոբանյան