«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի աշխատաժողովը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Երևանում մեկնարկել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շահակիցների խմբի առաջին աշխատաժողովը։ Հավաքին հրավիրված են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսյա Սվաջյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Քելլի Սթրիքլենդը, այլ միջազգային և տեղական գործընկերներ։

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա (2022-2027) ծրագիրը ներառում է խնդիրների լայն շրջանակ, առաջարկում է հանրային կյանքում երիտասարդների մասնակցությունը խթանելու նորարարական լուծումներ։ Ակնկալվում է, որ այն կբարելավի Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու կընդլայնի դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։

Ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստանի» գլխավորած կոնսորցիումը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի», «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ»-ի, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի անդամակցությամբ։ Ծրագրի հիմնական գործընկերն է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Շահակիցների խումբը ձևավորվել է Հայաստանում տարբեր կառույցների կողմից երիտասարդների քաղաքացիական կրթությունն ու մասնակցությունը խթանող աշխատանքի կրկնություններից խուսափելու, հնարավորինս միմյանց աջակցելու և խնդիրների լուծման ընթացքում միասնական մասնագիտական մոտեցումներ կիրառելու նպատակով։ Այս խմբում են պետական կառավարման և ՏԻՄ մարմիններ, երիտասարդական խմբեր, կրթական հաստատությունների, հասարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական կրթության փորձագետներ, ինչպես նաև լրատվամիջոցներ, մեդիա մասնագետներ։

Ծրագիրը կտեղայնացնի երիտասարդների դրական զարգացման միջազգային գործիքակազմի կարևոր ռեսուրսները, կաջակցի հանրակրթական պետական չափորոշչի փորձարկմանն ու ներդրմանը՝ «Հասարակագիտություն» առարկայի մոտ 1000 ուսուցչի վերապատրաստման, դասավանդման 50 տեսանյութերի արտադրության, ուսումնական նախագծերի կազմակերպման, 55 դպրոցներում քաղաքացիական մասնակցության խմբակների ստեղծման միջոցով։
Այս բոլոր ուղղություններով արդեն սկսել են աշխատանքները․ հրապարակվել են ձեռնարկներ, կազմակերպվել դասընթացներ մարզերում և մայրաքաղաքում։

Ծրագրով նախատեսված է նաև ՀՀ-ում երիտասարդների մասնակցության գնահատման գործիքի մշակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդատվական խմբի դերի բարձրացում, կրթական հաստատություններում քաղաքացիական կենտրոնների գործարկում, դպրոցական ու երիտասարդական նախագծերի ֆինանսավորում, ամառային դպրոցների և երիտասարդական էքսպոների կազմակերպում։

Կրթական բարեփոխումների ու երիտասարդության պետական քաղաքանության աշխատանքներին ավելի արդյունավետ աջակցելու համար «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ ստորագրել է համագործակցության հուշագիր։