Եթե Ադրբեջանի կողմից գարնանը հարձակում տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողված է․ ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար

Լուրեր

27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
27.06.2026 | 15:00
Ուկրաինան հարվածել է Մոսկվային վառելիք մատակարարող «Վտորովո» նավթամղիչ կայանին. meduza
27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
27.06.2026 | 14:14
Կարելի է քայլուղի բացել. Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի շինաշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 13:58
Սյունիք բնակավայրից Նորաշենիկ տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է
27.06.2026 | 13:33
Ռուբիոն հայտարարել է Իսրայել–Լիբանան նոր համաձայնագրի մասին. Իրանը դուրս է մնում, «Հեզբոլլահը»՝ նույնպես
27.06.2026 | 13:14
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ԿԸՀ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 11:00
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նյարդային է արձագանքել ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությանը։

Նշենք, որ Ռիտերը գերմանական DW-ի հետ հարցազրույցում խոսել էր Ադրբեջանի հնարավոր նոր ագրեսիայի մասին։

«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանի կողմից գարնանային հարձակում կլինի: Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողված է»,- ասել էր նա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհությամբ է արձագանքել այս հայտարարությանը։

«Մենք խստորեն դատապարտում ենք այն փաստը, որ ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը, հիմնվելով հայկական կողմի «կեղծ և զրպարտչական հայտարարությունների վրա», կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը, իբր, պատրաստվում է հարձակման, և ԵՄ առաքելության հիմնական խնդիր է ներկայացրել Հայաստանի պաշտպանությունն Ադրբեջանից։ Մենք բազմիցս ընդգծել ենք այս առաքելության չարաշահումները կանխելու անհրաժեշտությունը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելուն»,- ասել է Հաջիզադեն՝ հավելելով, որ առաքելությունը պետք է գործի իր մանդատին համապատասխան։

Էմմա Չոբանյան