ՄԻՊ-ի պաշտոնի համար պայքարը սկսված է․ նախկին դեսպանն ու դատախազի տեղակալը՝ օմբուդսմենի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
25.06.2026 | 18:24
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին
25.06.2026 | 18:19
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդդիմությունն այսօր հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որպես հաջորդ օմբուդսմեն տեսնում են Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին։

«Հայաստան» դաշինքից հայտարարում են՝ որոշումը կայացվել է՝ ընդառաջելով մի շարք հասարակական նախաձեռնությունների նամակ-դիմումին։ Ղազարյանը վստահ է՝ հենց ինքն է լինելու Մարդու իրավունքների հաջորդ պաշտպանը։

Իշխող ուժն իր թեկնածուի անունը դեռ նախորդ շաբաթ էր հրապարակել։ Այսօր հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին արդեն ներկայացրել է գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Դեռ օրեր առաջ Factor TV-ն փորձել էր զրուցել ԱԺ ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպման եկած Մանասյանի հետ, սակայն վերջինն ամեն կերպ խուսափել էր լրագրողների հետ շփումից։

Նշենք, որ ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի (հոդված 12, կետ 1)՝  Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթություն ունեցող, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող, ինչպես նաև հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Արդյո՞ք օմբուդսմենի պաշտոնին հավակնող Անահիտ Մանասյանը և Էդգար Ղազարյանը բարձր հեղինակություն են վայելում հանրության շրջանում, ինչպես պահանջում է օրենքը, Factor TV-ն փորձեց պարզել մայրաքաղաքում անցկացված հարցումներով։

Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ Մանասյանը չունի հանրային վստահություն։

Իշխող ուժը հակադարձում է Ղազարյանի նկատառմանը։ Իր հերթին, նախկին դեսպանի թեկնածությունը ՔՊ-ական պատգամավորն անլուրջ է ընդունում։ Արփի Դավոյանն ուշադրություն է հրավիրում Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջին՝ խնդրելով տեսնել, թե ինչ բառամթերք է օգտագործում նա։ Իշխող ուժի ներկայացուցիչը նշում է՝ ցավում է, որ ընդդիմության ընտրությունը կանգ է առել Ղազարյանի վրա։

Արդյո՞ք իշխանությունն ու ընդդիմությունը կհամագործակցեն միմյանց հետ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության մասով, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը թերահավատ է։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը վերապահումով է մոտենում ընդդիմության և իշխանության երկու թեկնածուներին էլ։ Նրա խոսքով՝ եթե Անահիտ Մանասյանին իշխանությունն ընտրել է, քանի որ իրենց առավելագույնս լոյալ է, ապա Ղազարյանի ընտրությունն ուղղակի աբսուրդ է, քանի որ նախկին դեսպանը մեկ անգամ չէ, որ ատելության քարոզով է զբաղվել։

Ի վերջո, ո՞վ պետք է գլխավորի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, ի՞նչ որակներ պետք է ունենա անձը, որի պարտականությունն է քաղաքացու պաշտպանությունը պետական մարմիններից․ Կարապետյանցը շեշտում է՝ ՄԻ պաշտպանը պետք է լինի անկախ, սկզբունքային, չունենա կուսակցական պատկանելիություն և, կարևորը, իշխանության խամաճիկը չլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան