1,5 միլիոնանոց բանակ Ռուսաստանում. իրական ծրագի՞ր, թե՞ կեղծ գաղափար․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այսօր, երբ ուկրաինական ճակատում ռուսական զորքերի հարձակումները դադար են առել, Կրեմլը որոշել է կենտրոնանալ արդեն գրավված տարածքների պաշտպանության վրա, քանի որ ուկրաինական բանակը պատրաստվում է լայնածավալ հարձակողական գործողությունների: Այդ նպատակով ամբողջ Ռուսաստանում այժմ զանգվածային արշավ է ընթանում՝ պայմանագրային զինծառայողներ հավաքագրելու համար: Ռուսաստանի ղեկավարության նպատակն է հավաքագրել մինչեւ 400 հազար հրացանակիր, առանց համընդհանուր մոբիլիզացիայի: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը կրկնել է ռուսական բանակի թվակազմը 1,5 միլիոնի հասցնելու կառավարության մտադրությունները: Այս մասին նախորդ տարեվերջին հայտարարել էր պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Պաշտպանության գերատեսչության ծրագրի համաձայն պայմանագրային սկզբունքով ծառայողների թիվը հասցվելու է 695000-ի։

Ինչպես Կարնեգի հիմնադրամի ավատ գիտաշխատող Անդրեյ Կոլեսնիկովն է ասում, իշխանությունները դեռևս կարող են մեծ գումարների մասին խոստումներով հավաքագրել ինչ որ թվով նորակոչիկների, սակայն 400 հազար հավաքագրելու ծրագիրն ամենեւին իրատեսական չէ։ Նրա խոսքերով, Ռուսաստանում այսօր պարզապես այնքան էլ շատ չեն այն մարդիկ, ովքեր պատրաստ են կռվել ու զոհվել հանուն չգիտես, թե ինչի:

«Կյանքն ավելի թանկ է», ասում է նա ռուսների մասին, որոնք լավ էլ հասկանում են, որ կարող են մեռնել, առանց ոչինչ ստանալու, առանց վեհ գաղափարների: «Ավելի քան մեկ տարի շարունակվող ջարդերից հետո սա, կարծես, լիովին անիրագործելի ծրագիր է» ասում է նա ու ավելացնում, որ չնայած զոհերի թիվը կոծկելու իշխանությունների փորձերին, Ուկրաինայից ռուսական քաղաքներ հոսող դագաղներն իրենց մասին լավ են պատմում:

BBC-ի ռուսական ծառայության տվյալներով՝ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ագրեսիայի սկզբից ի վեր ռուս ավելի քան 18 հազար զինվորական է սպանվել։ Եվ սա միայն այն թիվն է, որոնց անունները հրապարակվել են։ Զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ Բացի այդ, այս ցուցակում ներառված չեն ծանր վիրավորները, անհետ կորածներն ու գերիները։

Զինված ուժերի կազմավորման ներկա մոտեցումը թերի է մի շարք պատճառներով և չի կարող լրջորեն բարձրացնել բանակի մարտունակությունը, ասում է Ալեքսանդր Կոլեսնիկովը։

«Այո, հնարավոր է անձնակազմը համալրել այնպիսի մարդկանցով, ովքեր պատրաստ են վտանգել իրենց կյանքը, ասենք, պարտքերը մարելու համար, կամ ալիմենտ վճարելուց ազատվելու նպատակով: Բայց ի՞նչ են նրանք անելու ճակատում», հրապարակային հարց են տալիս վերլուծաբաններն ու իրենք էլ պատասխանում. «Միգուցե դառնալու են թնդանոթի միս:

Այնպես որ, բանակը մեծացնելու Ռուսաստանի ղեկավարության ծրագրերը ուտոպիստական են»,-ասում է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի հաստատության դիվանագիտության բաժնի դասախոս Պավել Լուզինը:

«Այժմ ամեն տարի մոտ 260.000 մարդ է զորակոչվում Ռուսաստանում: Նրանցից ոմանք պայմանագրային զինծառայողներ կդառնան կա՛մ անմիջապես, կա՛մ ծառայության ընթացքում։ Բայց որտեղի՞ց այդքան զորակոչիկ: Այսօր զորակոչի տարիք ունեցող անձանց թիվը 7-8 միլիոն։ Սա նշանակում է, որ իշխանությունները ցանկանում են, որ նրանցից յուրաքանչյուր տասներորդը պայմանագրային հիմունքներով ծառայի բանակում։ Դա մի տեսակ հիմար գաղափար է»,-ասում է Լուզինը:

Ինչ վերաբերում է հարկադրանքի մեթոդին, որը լայնորեն կիրառվում էր մոբիլիզացիայի ժամանակ, փորձը ցույց տվեց, որ այն հիմնականում գործում էր գյուղական վայրերում։ Սակայն Ռուսաստանում, որտեղ բնակչության 70%-ն ապրում է քաղաքներում, բանակի ստեղծման հարկադիր համակարգը անարդյունավետ է, իսկ հսկա այս երկրում սպայական անձնակազմ մարզելու ու կրթելու համար կա ընդամենը միայն 106 ռազմական ուսումնական կենտրոն:

Ընդհանուր առմամբ, ուժեղ բանակ հիմնելու ճանապարհին Ռուսաստանում խնդիրները բավականաչափ շատ են, որոնցից գլխավորը ժողովրդագրական ռեսուրսն է, որը երկրում պարզապես չկա, նշում են փորձագետները։

Եվ այն բանակը, որի մասին Շոյգուն քաշում է երազանքների ուրվագծերն իր երևակայության խորքում, չունի իրականացման լուրջ հեռանկարներ: