Շահումյան գյուղում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Լուրեր

01.06.2026 | 16:00
Թուրքիայից Հայաստան զբոսաշրջային ուղևորություններն ավելացել են
01.06.2026 | 15:52
Պրեմիեր լիգայում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստն ավարտեց կարիերան
01.06.2026 | 15:43
Նման ծառայությունները միջազգային ընդունված գին ունեն․ Eleveight AI-ի գործադիր տնօրեն
01.06.2026 | 15:34
Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին 907-րդ ակտի կասեցումը երկարաձգելու համար
01.06.2026 | 15:26
ԵԱ․ Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Մարիամ Մկրտչյանը
01.06.2026 | 15:18
Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն ու Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա հետաձգում են դիվանագիտությունը
01.06.2026 | 15:10
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել // Նստացույց՝ Արթուր Օսիպյանին ազատելու պահանջով․ ԼՈՒՐԵՐ
01.06.2026 | 14:53
«Ես էլ եմ դիվանագետ». դիվանագետների երեխաներն այցելել են ԱԳՆ
01.06.2026 | 14:44
Մալթայում հրավառության գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 14:37
Նաիրի Հոխիկյանը և ՔՊ-ական Գևորգ Խաչատրյանը միմյանց դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՔԿ
01.06.2026 | 14:28
Այն, ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին, կարելի է Փաշինյանի՞ն.Փաշոյանը՝ 3-րդ ժամկետի պաշտոնավարման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 14:18
Հայաստանը շուտով պետք է վերածվի ԱԲ գործարանների պարտեզի․ Մխիթար Հայրապետյան․
01.06.2026 | 14:10
Հայաստանի հավաքականը սկել է հավաքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 14:03
Նեթանյահուն հրամայել է հարձակումներ իրականացնել Բեյրութի հարավային արվարձանների վրա
01.06.2026 | 13:54
Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել 4 բանակային կորպուսների հրամանատարների նկատմամբ
Բոլորը

Մարտի 26-ին, ժամը 09:18-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Ս. Բ., ծնված 1991 թ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1963 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արտաշատի ԲԿ. նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: