Նոր մանրամասներ Չելյաբինսկում խեղդված 3 հայ ընտանիքի մասին

Լուրեր

12.12.2025 | 23:31
Պուտինի օգնականը չի բացառել պատերազմի ավարտից հետո Դոնբասի ապառազմականացումը
12.12.2025 | 23:18
Լրագրողները նույնականացրել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ավելի քան 155,000 ռուս զինծառայողների անունները
12.12.2025 | 23:06
Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
12.12.2025 | 23:01
Եվրամիությունն անժամկետ սառեցրել է Ռուսաստանի ակտիվները․ AP
12.12.2025 | 22:49
Ալեն Սիմոնյանը 1 օրում պատգամավորներին և ԱԺ աշխատակցիներին պարգաևատրելու 2 կագադրություն է ստորագրել
12.12.2025 | 22:31
Ադրբեջանի պատվիրակությունը ստուգում է անցկացրել Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում
12.12.2025 | 22:12
Այրվել է ավտոմեքենա. կա տուժած
12.12.2025 | 21:56
Ադրբեջանցի ակտիվիստները դիմել են Եվրախորհրդարանի նախագահին՝ երկրում մարդու իրավունքների վատթարացման, բռնաճնշումների հարցով
12.12.2025 | 21:38
Դեպի վիզաների ազատականացում․ Հայաստանը Եվրոպոլում կապի սպա կնշանակի
12.12.2025 | 21:13
Երևանի զինանշանի ու դրոշի գույները կդառնան ավելի «խաղաղ». նախագիծն ավագանու նիստի օրակարգում է
12.12.2025 | 21:05
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
12.12.2025 | 21:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ. Կբացվի՞ ՀՀ-Ադրբեջան սահմանը. բանակցվում է Բաքվից նավթի գնումը. ի՞նչ նոր զարգացում սպասել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2025 | 20:53
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ
12.12.2025 | 20:45
Առողջության «գինը»․ որքան են պահելու ձեր աշխատավարձից. ՏԵՍԱՆՅՈւԹ
12.12.2025 | 20:41
Իրանը վճռական է Ռուսաստանի հետ գործընկերային համաձայնագիրը կատարելու հարցում. Փեզեշքիանը՝ Պուտինին
Բոլորը

ՌԴ Չելյաբինսկի մարզում այսօր ավարտվել են Մաքսիմկա լճում մահացած վերջին անձի որոնումները, հաղորդում  է 1obl.ru-ն: 
Հուլիսի 2-ի երեկոյան այնտեղ հանգստի մեկնած երեք հայ ընտանիք զրկվել է տղամարդկանցից և երեխաներից: Կանանցից մեկը զրկվել է և՛ ամուսնուց, և՛ երկու որդիներից՝ 2-ամյա Արսենից և 15-ամյա Արտյոմից: Նրա ամուսինն ափից նետվել է օգնության, սակայն չի կարողացել: Մտերիմների խոսքերով՝ ընտանիքը վաղուց արդեն պատրաստվում էր Չեսմայից տեղափոխվել Կրասնոդարի երկրամաս, նրանք այնտեղ տուն էին կառուցել:

«Հուղարկավորությունը տեղի կունենա Կրասնոդարում: Կինը կմեկնի, չի ցանկանում այստեղ ապրել: Ասում է, որ նա չի մնա այստեղ ոչ մի րոպե»,- պատմել է ընտանիքի բարեկամ Մամիկոն Օսիպյանը:

Հաղորդվում է, որ նավի շրջվելու պատճառը եղել է գերբեռնվածությունը: Հայտնի է դարձել նաև, որ ընտանիքի անդամները տոնում էին մահացածներից մեկի դստեր դպրոցական ավարտական օրը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Factor.am-ը ՌԴ Չելյաբինսկի մարզում երեկ նավակի շրջվելու հետևանքով երեք հայ եղբայրներ են զոհվել։ Նավակով զբոսանքը կյանքի գին է ունեցել նաև նրանց երեխաներից 4-ի համար։