ՀՀ-ն չի՛ աջակցում ՌԴ-ին՝ շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները․ 2-3 ընկերության դեմ սանկցիա եղել է, մասշտաբային չէ․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
20.09.2026 | 16:59
Ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձը
20.09.2026 | 16:43
ՇՄ նախարարը Կանադայի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
20.09.2026 | 15:55
Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
20.09.2026 | 15:28
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը
20.09.2026 | 14:46
Սեն-Պիեռ և Միքելոնը կմնա Ֆրանսիայի կազմում՝ չնայած Թրամփի հրապարակած քարտեզին․ Մակրոն 
20.09.2026 | 14:06
Իրանի պայմանները չկատարելու դեպքում ԱՄՆ-ը չի կարողանա բացել Հորմուզի նեղուցը․ Իրանի խորհրդարանի նախագահ
20.09.2026 | 13:58
Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը
20.09.2026 | 13:33
Վաղը քառօրյա այցով Չինաստանից պատվիրակություն կայցելի Հայաստան
20.09.2026 | 13:00
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 20-ի դրությամբ
20.09.2026 | 12:34
ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով
20.09.2026 | 12:15
Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ-ի կյանքը «դժոխքի վերածել»․ Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան պաշտպանության ծրագիր է մշակում
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Factor TV-ին տված հարցազրույցում հերքում է այն գնահատականները, համաձայն որոնց՝ Հայաստանն աջակցում է Ռուսաստանին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում։

Շաբաթներ առաջ ԱՄՆ Արդարադատության, Առևտրի և Ֆինանսների նախարարությունները նշել են, որ որոշ դերակատարներ շարունակում են փորձել խուսափել Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցներից՝ փորձելով խուսափել արտահանման վերահսկողությունից, այդ թվում՝ երրորդ կողմի միջնորդությամբ: Չինաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի կողքին նաև ՀՀ-ի անունն է նշված որպես պետություն, որոնք «օգտագործվել են Ռուսաստան կամ Բելառուս արգելված ապրանքներն անօրինական կերպով հասցնելու համար»:

«Ո՛չ, չկա այդպիսի բան, քննարկում կա դրա մասին, բայց փաստ չկա։ Երկու-երեք ընկերություն սանկցիաների տակ ընկել են, բայց մասշտաբային այդպիսի գործընթաց չկա։ Այստեղ կա զուգահեռ ներմուծումների գործոնը, սակայն ՀՀ-ից ՌԴ արտահանվում են ո՛չ սանկցիոն ապրանքներ»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ Հայաստանի նպատակն է, «չհայտնվելով պատժամիջոցների տակ, կարողանալ լավագույնս օգտագործել առաջացած տնտեսական հնարավորությունները»։

«Գլխավոր պայմանը պատժամիջոցների տակ չընկնելն է, սանկցիոն ապրանքներ չարտահանելը»,- նշեց Քերոբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան